ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Եվրասիական Զարգացման Բանկի նախագահի տեղակալ Մարատ Ջաուկենովի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման շրջանակներում ԿԲ նախագահը նշել է, որ Հայաստանում Եվրասիական Զարգացման Բանկն իր գործունեության առաջին իսկ օրերից նշանակալի դեր է ունեցել երկրի տնտեսության զարգացման գործում. Բանկը հիմնականում մեծ ուշադրություն է դարձնում փոքր և միջին բիզնեսում ներդրումների իրականացմանը, որը Հայաստանի տնտեսության կարևոր հատվածներից մեկն է:
Արթուր Ջավադյանն ասել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայաստանում Բանկի ֆինանսական գործունեության առաջնահերթ ուղղությունները և կարևորում տրանսպորտային ենթակառուցվածքի, էներգետիկայի, գյուղատնտեսության, ֆինանսական շուկաների զարգացումը: Նա ընդգծել է, որ հիշյալ ոլորտները Հայաստանի տնտեսության ամենահեռանկարային ներդրումային նախագծերի թվում են:
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և Հայաստանում Եվրասիական Զարգացման Բանկի գործունեության ու ՀՀ ԿԲ հետ համագործակցության հեռանկարները: