Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2023» հանդեսը
31/05/2024 14:22
Կիսվել

Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2023» հանդեսը

2023-ին ՀՀ կենտրոնական բանկը Լիտվայի և Լեհաստանի դրամահատարանների հետ համագործակցության արդյունքում թողարկել է հինգ տեսակի հոբելյանական արծաթե հուշադրամներ` համալրելով հուշադրամների «Հայոց պետականություն», «Անվանի անհատներ», «Մշակույթ», «Սպորտ» թեմատիկ շարքերը: Բացի այդ, 2023-ին հայկական դրամի ներդրման 30-ամյակի շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի և Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանի համագործակցմամբ թողարկվել է շրջանառու հիշատակային մետաղադրամների նոր շարք:

«Հայոց պետականություն» թեմատիկ շարքի ներքո Լիտվայի դրամահատարանում հատված «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը շարունակել է ազգային արժույթի ներդրման պատմությանը նվիրված հուշադրամների շարքը: Հուշադրամը հատվել է` պահպանելով ձևավորված սկզբունքը. հարթ և համարակալված դրամաշուրթով: Հուշադրամի դիմերեսին և դարձերեսին պատկերված են ՀՀ թղթադրամների վրա կիրառվող պաշտպանական տարրեր (գիլյոշ), իսկ ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշ ը և ՀՀ դրոշը ներկայացվել են գունավոր տամպոտպագրության տեխնոլոգիայի կիրառմամբ:

Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում հատված շրջանառու հիշատակային մետաղադրամների նոր շար քը ներառում է 6 տեսակի` 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամներ: Նշվածներն իրենց տեխնիկական բնութագրերով, ինչպես նաև դարձերեսի դիզայնով, որտեղ պատկերված են անվանական արժեքներն ու ազգային զարդանախշեր, կրկնում են նույն անվանական արժեքով շրջանառու մետաղադրամները: Մետաղադրամների դիմերեսին ՀՀ ազգա յին դրա մի 30-ամյա կի պատկերանիշն է:

Նմանօրինակ մետաղադրամները, որպես կանոն, դրամանիշերի հավաքորդների շրջանում առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում: 2023 թ. ՀՀ կենտրոնական բանկի թողարկած չորս արծաթե հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում:

« Ազգային դրամի 30 տարին» հուշադրամը, ինչպես նաև շրջանառու հիշատակային մետաղադրամների շարքը` բաղկացած 6 տեսակի մետաղադրամներից: Հուշադրամի և շրջանառու հիշատակային մետաղադրամների թողարկումներով ընդգծվել է 30-ամյա հայկական դրամի` որպես Հայաստան պետության առանձնահատուկ խորհրդանիշի կարևորությունը հայ հասարակության տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում: Տարին հոբելյանական էր նաև հայ կինոյի համար. նշվում էր հիմնադրման 100-ամյակը: Այդ հոբելյանական իրադարձությունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2023 թվականի օրացույցում: ՀՀ կենտրոնական բանկը, հայկական կինոարվեստն արժևորելով որպես հայ ժողովրդի մշակութային կենսական բաղադրիչ, ինչպես նաև նշանավորելով հայ կինոյի ավանդույթների հանրայնացումն ու կինոժառանգության փոխանցումը սերունդներին, թողարկել է հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հուշադրամ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից հայ կինոյի 100-ամյակի շրջանակում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներից մեկի պատվավոր հյուրն էր ՀՀ կենտրոնական բանկը:

Հավատարիմ մնալով ավանդույթին` նշանավորելու հայ անվանի արվեստագետների ստեղծագործական ներդրումը հայ և համաշխարհային մշակույթի մեջ, ՀՀ կենտրոնական բանկը 2023 թ. թողարկել է հայտնի հայ գեղանկարիչ և քանդակագործ Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ: Անվանի նկարչի ծննդյան հոբելյանի առիթով Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից կազմակերպված «Հոգու հայելի» ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ կենտրոնական բանկը` հարգանքի տուրք մատուցելով Հակոբյանների ընտանիքին:

«Անվանի անհատներ» թեմայի ներքո տարվա ուշագրավ թողարկումներից է հայ հանրաճանաչ մարմնամարզիկ, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամը: 2023 թ. հայ մարզասերների համար հիշարժան էր մեկ այլ իրադարձությամբ ևս. 50 տարի առաջ «Արարատ» ֆուտբոլային թիմը նվաճեց միաժամանակ և ԽՍՀՄ գավաթը, և ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը: Հայկական ֆուտբոլի երկրպագուների հուշերում «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի ոգևորությունը վերապրելու և դա սերունդներին փոխանցելու նպատակով թողարկվել է ««Արարատ-73»-ի ոսկե դուբլի 50-ամյակ» հուշադրամը: Այդ հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը հյուրընկալել և մեծարել է «Արարատ-73»-ի հանրահայտ ֆուտբոլիստներ Էդուարդ Մարկարովին, Սերգեյ Պողոսյանին, Սերգեյ Բոնդարենկոյին, Նորայր Մեսրոպյանին և Արկադի Հարությունյանին:

ՀՀ կենտրոնական բանկը 2023 թվականին հայկական դրամի ներդրման 30-ամյակի կապակցությամբ հրատարակել է «ՀՀ դրամանիշերը» գիրքը, որը ներառում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1993–2023 թթ. թողարկված ինչպես հուշադրամների, այնպես էլ թղթադրամների և մետաղադրամների նկարագրությունը, դրանց լուսանկարները, տարբեր դրամագիտական մրցույթներում ստացած մրցանակները:

Գրքում ներկայացված տեղեկատվությունը հետաքրքիր ու օգտակար կլինի դրամագիտական ոլորտի մասնագետներին և ընթերցողների լայն շրջանակին:

«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2023» հանդեսին կարող եք ծանոթանալ այստեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52