2024-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 4.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 10,092.6 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.1%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 12.5%-ով և կազմել 12,871.5հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 4.7%-ով և կազմել 27,791.6 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 3.1%-ով՝ կազմելով 3,328.9 հազար լիտր։