Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՎԵԼ Է ՇՈՒՐՋ 228 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ
24/01/2013 17:25
Կիսվել

ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՎԵԼ Է ՇՈՒՐՋ 228 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ

2012 թվականին Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը  արձանագրել է հաճախորդների կողմից ստացված բողոքների և քննած պահանջների էական աճ: Այսպես, եթե 2010թ.-ին, 2009թ.-ի նկատմամբ, հաճախորդների բողոքների թիվը աճել էր 70%-ով, իսկ քննած պահանջները` 93%-ով, 2011թ.-ին, 2010թ.-ի նկատմամբ, բողոքները` 25%-ով, իսկ քննած պահանջները` 31%-ով, ապա 2012թ. ստացված բողոքներն ու  պահանջները 2011թ.-ի նկատմամբ աճել են համապատասխանաբար  63.2%-ով և 172.2%-ով: Հաշտարարի գրասենյակի պարզաբանմամբ՝ նման աճն արդյունք է, նախ և առաջ, Գրասենյակի կողմից շարունակաբար իրականացվող հանրության իրազեկման արշավի, ինչպես նաև նոր ֆինանսական ծառայությունների ներդրման:

Ըստ Հաշտարարի գրասենյակի հրապարակած վիճակագրական տվյալների՝ 2012թ. Գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 1311 բողոք, որոնցից քննության են ընդունվել 392 պահանջ (դրանցից 96-ն ուղղված է եղել բանկերի դեմ, 284-ը՝ ապահովագրական ընկերությունների դեմ, 5-ը՝ Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ, 2-ը՝ վարկային կազմակերպությունների դեմ, 5-ը՝ գրավատների դեմ): Պահանջների քննության արդյունքում գործերի 71.03%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Ընդ որում, դրական ելքով գործերի 68%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով: Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է  111,9 մլն  ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 24.01.2009-24.01.2013թթ. Գրասենյակը ստացել է, ընդհանուր առմամբ, 3221 բողոք, որոնցից քննության են ընդունվել 722-ը: Պահանջների քննության արդյունքում գործերի 68.4%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների, և պահանջների քննության ընթացքում հատուցված գումարը կազմել է 228,0 մլն ՀՀ դրամ:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6