Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Վիվա-ՄՏՍ. «Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին
31/05/2024 17:27
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. «Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին

Բնապահպանական խնդիրները կարելի է լուծել նաև կանաչ տեխնոլոգիաների միջոցով: 2019 թվականից Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) թիրախային ծրագրեր են իրականացնում այդ ուղղությամբ: Կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրերը երաշխավորված չեն վայրի կենդանիների անակնկալ այցերից: Այդ շրջաններում ֆերմերներին աջակցելու համար գործընկեր կազմակերպությունները կանաչ տեխնոլոգիաներ են կիրառում. վայրի կենդանիներին դիմավորում են «էլեկտրական հովիվները»:

Վայոց ձորի մարզում մարդ-վայրի բնություն անվնաս համակեցությունն ապահովելու համար «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակն է տրամադրվել համայնքներին: Միջոցառմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, մարզպետարանի և համայնքապետարանների ներկայացուցիչներ։

Տրամադրված 20 «էլեկտրական հովիվներից» յուրաքանչյուրը կարող է «հսկել» 1 հա տարածք: Այս մարզում դրա հրատապությունը հավաստող բազմաթիվ փաստեր կան. տեղի ֆերմերները վերջին տարիներին ծուռթաթերի հարձակման հետևանքով թե՛ մեղվափեթակներ, թե՛ խոշոր եղջերավոր կենդանիներ են կորցրել: Եղեգիսի կիրճում բրդոտները հայտնվում են անգամ առավոտյան ժամերին: Ֆերմերային այն տնտեսությունները, որոնք օգտվել են նոր տեխնոլոգիաներով աշխատող, արևային էներգիայով սնուցվող «հովվի» ծառայությունից, հետագա տարիներին արջերի ներխուժման դեպքեր չեն արձանագրել: Նրանց հաջողվել է բերքը պաշտպանել կենդանիներից՝ առանց վերջիններիս վնասելու:

«Կանաչ տեխնոլոգիաները մարդկությանն ու բնությանը ծառայեցնելը մեզ համար ռազմավարական մոտեցում է: Դա թույլ է տալիս լուծել շատ հարցեր: Մասնավորապես՝ նպաստել կայուն զարգացմանը, կրճատել բնապահպանական ռիսկերը, զարգացնել ֆերմերային տնտեսությունները և այդ ամենը՝ արևային էներգիայով աշխատող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Կանաչ մտածողությունը դարի հիմնական և կարևոր պահանջներից է դարձել: Սա մի ծրագիր է, որի արդյունքը երկարաժամկետ է և անգնահատելի: Ուրախ եմ մեր գործընկերների հետ անցած ճանապարհի և տարբեր վայրերում արձանագրվող հաջողություններիան համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Կայուն և կանաչ ապագա ունենալու ցանկությունը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերը միավորել է 2019 թվականից: Արենի, Եղեգիս, Վայք, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքներին նվիրաբերվել է «էլեկտրական հովիվների» 10 համակարգ: Հետագա տարիներին գործընկեր կազմակերպություններն ավելացրել են տրամադրվող աջակցության ծավալը՝ ծրագրում ընդգրկելով նաև Արարատի մարզը: Մինչև 2023 թվականը տրամադրվել է 30 «էլեկտրական հովիվ»: Տրամադրված վերջին խմբաքանակի շնորհիվ «էլեկտրական հովիվներից» կարող է օգտվել ևս 20 ֆերմեր: Գործընկեր կազմակերպությունների համատեղ ծրագրի շրջանակում 2019 թվականից կանաչ տեխնոլոգիաներով աշխատող «էլեկտրական հովիվների» թիվը հասել է 50-ի: Դրանցով ցանկապատված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 475.000 քառակուսի մետր:

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ արդեն տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը, որի մեղմմանն ուղղված միջոցառումներից մեկն էլ տեղի ունեցավ հենց այսօր։ Մեզ համար առաջնային է, որ լուծումները լինեն բնահեն և վնաս չպատճառեն բնությանն ու կենդանական աշխարհին։ Մեզ համար կարևոր է նաև, որ մարդիկ իրենց բնակավայրերում ապրեն ու աշխատեն ապահով պայմաններում, գնահատեն այն հարուստ բնաշխարհը, որով շրջապատված են, և հասկանան դրա կարևորությունը՝ ամեն կերպ խուսափելով որևէ վնաս հասցնելուց։ Այս պարագայում գորշ արջերի հայտնվելը բնակավայրերում, բնականաբար, պատահականություն չէ․ դա հետևանք է մարդու գործունեության՝ կրճատվել են կենդանիների տարածքները, կերի պաշարները, մեծ ազդեցություն է ունեցել նաև կլիմայի փոփոխությունը։ Այս ազդեցության ուսումնասիրման ուղղությամբ մենք դեռ լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնելու, ինչը միանշանակ մեծ օգուտ է տալու խնդրի լուծմանը», – ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, բայց տհաճություն զգալով՝ դադարում են մոտենալ ցանկապատված տարածքներին:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31