
ՖՐԱՆՍԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ 75%-ԱՆՈՑ ՀԱՐԿ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄՏՔԻՑ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է հրաժարվել հարուստների համար 75%-անոց հարկ ներդնելու մտքից: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը մշակել էր հարկային ծրագիր, որի համաձայն՝ Ֆրանսիայի այն քաղաքացիները, որոնց տարեկան եկամուտները գերազանցում են 1 մլն եվրոն, պետք է վճարեն 75% հարկ:
Նոր հարկը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել երկրում, և մի շարք միլիոնատեր ֆրանսիացները հայտարարել էին երկրից հեռանալու և ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու մտադրության մասին: