Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
«ԼՈԻՅՍ» հիմնադրամ. Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է
05/06/2024 16:59
Կիսվել

«ԼՈԻՅՍ» հիմնադրամ. Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2024» զեկույցը։

Այսպես՝

  • 2024թ. ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.73 ինդեքսով Հայաստանը 119 երկրների շարքում 72-րդն է։ 2019թ. համեմատ Հայաստանի ինդեքսը նվազել է 2.4%-ով, իսկ վարկանիշային դիրքի առումով արձանագրվել է հետընթաց՝ 8 հորիզոնականով։
  • Հայաստանի ինդեքսը 5.9%-ով պակաս է համաշխարհային միջին (3.96 միավոր) և 12.4%-ով մեր տարածաշրջանային խմբի՝ «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի տարածաշրջանային միջին (4.26 միավոր) ցուցանիշից։
  • Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի բոլոր ենթաինդեքսների գծով 2024-ին արձանագրվել է Հայաստանի վարկանիշային դիրքի վատթարացում։
  • «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով շոշափելի վատթարացում է արձանագրվել ՀՀ-ի թե՛ գնահատականի և թե՛ վարկանիշային դիրքի առումով։ Հատկապես մտահոգիչ են այս ենթաինդեքսի մեջ ներառված «Գնային մրցունակություն» հիմնասյան գծով արձանագրված բացասական փոփոխությունները (այս հիմնասյան գնահատականը 2019թ. համեմատ նվազել է 8.8%-ով, իսկ դիրքը վատթարացել է 15 հորիզոնականով), քանի որ դրանք վկայում են միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչության կտրուկ նվազման մասին։ Գնային մրցունակության նվազմանը, անկասկած, նպաստել է նաև դրամի արժևորումը։
  • Վատթարացումը զգալի է նաև «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի կայունություն» ենթաինդեքսի գծով՝ գնահատականի 7.5%-ով անկում և դիրքի 49 հորիզոնականով նահանջ։ Հատկանշական է, որ ինդեքսի բոլոր 17 հիմնասյուներից ամենամեծ վատթարացումն արձանագրվել է հենց այս ենթաինդեքսում ներառված «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի սոցիալ-տնտեսական ազդեցություն» հիմնասյան գծով. հիմնասյան գնահատականը նվազել է 18.8%-ով, իսկ դիրքը վատթարացել է միանգամից 58 հորիզոնականով։ Այս հիմնասյան գծով վատթարացումը խիստ մտահոգիչ է այն պատճառով, որ դրանով «չափվում» է երկրի տնտեսության վրա ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ազդեցության ուժեղությունը։ Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ տնտեսական աճի վրա ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի աճի ազդեցությունն էապես թուլացել է։
  • Չնայած Հայաստանի ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսը 2019թ. համեմատ 2024թ. նվազել է, 2018-2023թթ. ժամանակահատվածում Հայաստան այցելուների թիվն աճել է՝ 40.2%-ով (1.65 մլն-ից մինչև 2.32 մլն)։ Իրականում, սա հաստատում է այն պնդումը, որ այս աճը չի կարելի ներկայացնել որպես ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի զարգացման և իրականացվող բարենպաստ քաղաքականության արդյունք, այլ այն պարզապես արտածին (ժամանակավոր) գործոնների ազդեցության հետևանք է և, մասնավորապես, պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության հետևանքով արտերկրից մարդկանց մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառման պատճառով այդ երկրի քաղաքացիների զբոսաշրջային ուղղությունների հարկադրված փոփոխությամբ։
  • 2024թ. ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով և վարկանիշային դիրքով Հայաստանը զգալիորեն զիջում է հարևան չորս երկրներից երեքին՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին (իսկ Իրանին շատ աննշան է գերազանցում)։ Ավելին, 2019թ. համեմատ տարածաշրջանում միայն Հայաստանն է ունեցել վարկանիշային դիրքի նահանջ։
  • Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր հարևաններին։
  • «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» ենթաինդեքսի ցածր լինելը չափազանց մտահոգիչ է։ Նախ այն պատճառով, որ այս ենթաինդեքսի գծով Հայաստանը վարկանիշային աղյուսակում հետնապահների թվում է՝ գնահատականն ընդամենը 1.46 է՝ զբաղեցնելով վերջից 8-րդ հորիզոնականը։ Մտահոգության մյուս պատճառն այն է, որ այսպիսի ցածր գնահատականից հետևում է որ Հայաստանը բնության գեղատեսիլ վայրերի, կենդանական ու բուսական բազմազանության և մշակութային ժառանգության առումով գրավիչ երկիր չէ, իսկ դա վկայում է տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին և պոտենցիալ զբոսաշրջիկներին Հայաստանի իրական պատկերը ներկայացնելու ուղղությամբ պատկան մարմինների անարդյունավետ աշխատանքի մասին։ Այս պնդման օգտին է խոսում այն հանգամանքը, որ մեր հարևան երկրների (որոնք այս ենթաինդեքսի համար հաշվի առնվող գործոնների առումով, ըստ էության, Հայաստանից ավելի շահեկան պայմաններ չունեն) գնահատականները շատ ավելի բարձր են։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32