Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
07/06/2024 16:40
Կիսվել

ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերն ուսանողների կրթության և մասնագիտացման գործում, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։

Ըստ հուշագրի՝ ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում ներգրավվելու են նաև Ucom ընկերության փորձառու աշխատակիցները։ Բացի դրանից՝ ընկերությունը կազմակերպելու է ԵՊՀ ուսանողների պրակտիկան։

Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ։ Հուշագրով նախատեսված է նաև, որ ընկերությունը, ըստ նպատակահարմարության և իր հայեցողությամբ, թեստավորման և հարցազրույցների արդյունքում լավագույն ուսանողներին ապահովելու է աշխատանքով։

«Ես համոզված եմ, որ այս հուշագիրը կընձեռի նոր հնարավորություններ մեր ուսանողների համար։ Այն կամրապնդի կապը ակադեմիական և գործնական ոլորտների միջև՝ ապահովելով առավել բարենպաստ պայմաններ գիտելիքների և մասնագիտական հմտությունների զարգացման համար։ ԵՊՀ-ն մշտապես ձգտում է ապահովել ուսանողներին բարձրորակ կրթությամբ, և Ucom ընկերության հետ այս համագործակցությունը մեզ թույլ կտա նորարարական լուծումներով և տեխնոլոգիաներով հարստացնել մեր կրթական ծրագրերը», – ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Այսօր աշխարհում բոլորը գիտեն, որ ցանկացած ընկերության հաջողություն կախված է աշխատակիցներից, ներգրավված տաղանդներից։ Հայաստանում էլ շատ կարևոր է աշխատել երիտասարդների հետ, պատրաստել նրանց հետագա կարիերայի կառուցմանը։ Մենք Ucom-ում հավատացած ենք, որ պետք է մեր ներդրումն ունենանք այսօրվա ուսանողների գործնական ապագայի մեջ և դրա համար էլ ուրախ ենք հաստատել այս համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կլինի արդյունավետ՝ ընձեռելով նոր հնարավորություններ ու հաջողություններ ինչպես ուսանողների, այնպես էլ երկու կառույցների համար։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43