Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ 2012Թ.-Ի ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31/01/2013 11:58
Կիսվել

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ 2012Թ.-Ի ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2012 ֆինանսական տարվա արդյունքներով Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` հաշվետու տարում, ինչպես և նախորդ տարի, Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: 2012 թվականին ընկերությունը պետական բյուջե է վճարել 31.6 մլրդ ՀՀ դրամ:

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում իրենց դիրքը պահպանել են նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն և «Ղ-Տելեկոմ»-ը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ), որոնք, պետական բյուջե վճարելով համապատասխանաբար 30.9 մլրդ ՀՀ դրամ և 21,6 մլրդ ՀՀ դրամ, զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը:

«Ալեքս Գրիգ» ընկերությունը նախորդ տարում  պետական բյուջե է վճարել 17,4 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր և  հայտնվել մեր հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում:

Առաջին հնգյակը եզրափակում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն («Արմենտել»): Վերջինս 2012 թվականի ընթացքում պետական բյուջե է վճարել 11.4 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր:

2012 թվականին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ֆլեշ»-ը (11.1 մլրդ ՀՀ դրամ), «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը (9,2 մլրդ ՀՀ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը հաշվետու տարում վճարել է 7,9 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, ինչպես նաև «Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի»-ն (7,1 մլրդ ՀՀ դրամ): Հայաստանի խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը եզրափակում է ծխախոտ ներմուծող ԱՎԵՐՍ ընկերությունը (6,8 մլրդ ՀՀ դրամ):

2012 թվականին Հայաստանի 10 խոշոր հարկատու ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 155 մլրդ ՀՀ դրամ: 2011 ֆինանսական տարվա համեմատ ցուցանիշն աճել է 9%-ով:

Նշենք, որ 2011 թվականին մեր երկրի 10 խոշոր հարկատու ընկերությունների կողմից պետական բյուջե էր վճարվել 142 մլրդ ՀՀ դրամ: 

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39