Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալության եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
07/06/2024 20:33
Կիսվել

Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալության եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ (մանրամասներն՝ այստեղ) և ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Ի դեպ, 2023 թվականի համար եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողից ստացվող վարձակալական վճարների մասով։

Անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով։ Հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։

Ինչպե՞ս մուտք գործել համակարգ

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգից օգտվելու համար պետք է նախօրոք իրականացնել անձի նույնականացում, ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն և մուտք գործել համակարգ՝ https://self-portal.taxservice.am/ հղումով։ Եթե անձը ՀՀ քաղաքացի է, ապա մուտքն իրականացվում է «Ես եմ» համակարգի միջոցով, իսկ օտարեկրյա քաղաքացիների դեպքում՝ բացառապես հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) ու մուտքանուն-գաղտանաբառով։ Անհրաժեշտ է հիշել, որ օտարերկրյա քաղաքացիները համակարգի հասանելիությունը պետք է ստանան Պետական եկամուտների կոմիտեից՝ www.e-request.am հարթակի միջոցով, ապա մուտք գործեն համակարգ ՀՎՀՀ-ով և մուտքանուն-գաղտանաբառով (մանրամասներն՝ այստեղ):

Ինչպե՞ս լրացնել հաշվարկ-հայտարարագիրը

Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին, ապա ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։ Առաջին քայլով պետք է ընտրել հաշվարկ-հայտարարագիրը լրացնելու տարեթիվը, ապա հայտարարատու հանդիսանալու հիմքը։ Այն դեպքում, երբ քաղաքացին հայտարարատու չէ, բայց հաշվետու տարում ունեցել է վարձակալությամբ հանձնած անշարժ գույք՝ անհրաժեշտ է նշել «Չեմ հանդիսանում հայտարարատու» կետը։

Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու դեպքում պարտադիր լրացման ենթակա է երրորդ բաժինը, որը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներին։ Քաղաքացին տվյալ բաժնի «Վարձավճար» դաշտում պետք է լրացնի հաշվետու տարվա ընթացքում ստացած վարձավճարների հանրագումարը, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։

Հարկային տարվա ընթացքում ստացված, այդ թվում՝ հարկային գործակալներից ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը  գե­րազանցելու դեպքում հաշվարկ-հայտարարագրի երրորդ բաժնում՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» դաշտում պետք է լրացնել վարձակալական վճարների հանրագումարի 60 մլն դրամը գերազանցող մասի գումարը, որի համար եկամտային հարկը ևս հաշվարկում է ինքնաշխատ: Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցել» կոճակը և հինգերորդ բաժնի «Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկ» դաշտում ինքնաշխատ կլրացվի վճարման ենթակա եկամտային հարկի գումարը։

Ինչպե՞ս ստորագրել և հանձնել հաշվարկ-հայտարարագիրը

Լրացված հաշվարկ-հայտարարագիրը պետք է ստորագրել էլեկտրոնային տարբերակով՝ ընտրելով ստորագրության տեսակը՝ նույնականացման քարտ, բջջային ստորագրություն կամ CoSign։ Օտարերկրյա քաղաքացիների համար հասանելի է էլեկտրոնային ստորագրության երկու տեսակ՝ CoSign և CoSign Non Resident տարբերակները։ Վերջին քայլով՝ ստորագրված փաստաթուղթն ուղարկելու համար անհրաժեշտ է սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։

Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար ֆիզիկական անձը կարող է տարվա ընթացքում ստացած իր եկամուտները նախօրոք լրացնել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի գլխավոր էջի «Եկամուտներ» բաժնում։ Համակարգից օգտվելու ընթացքում հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել առցանց օգնականին։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52