
MASTERCARD-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 15% ԱՃ
Ամերիկյան առաջատար վճարային համակարգերից մեկը ներկայացնող Mastercard ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության զուտ շահույթն աճել է 15%-ով և կազմել 2,76 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, տարեկան հասույթն աճել է 10%-ով և կազմել 7,4 մլրդ ԱՄՆ դոլար:
Mastercard համակարգը միավորում է աշխարհի 210 երկրների ավելի քան 22 հազար ֆինանսական կազմակերպություններ: Ընկերությունը հիմնադրվել է 1966 թվականին: