2012Թ.-ԻՆ ՈւՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃԵԼ Է 5.3%-ՈՎ
2012 թվականին, նախորդ տարվա համեմատ, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների նկատմամբ համաշխարհային պահանջարկն աճել է 5,3%-ով: Այս մասին հաղորդում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA):
Ըստ ներկայացված տվյալների՝ ուղևորային ավիափոխադրումների համաշխարհային ծավալի աճին նպաստել է առավելապես զարգացող երկրներում փոխադրումների նկատմամբ պահանջարկի ավելացումը:
Միևնույն ժամանակ, ավիա-բեռնափոխադրումների ընդհանուր տարեկան ծավալը կրճատվել է 1,5%-ով: