Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՄՅԱՆՄԱՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04/02/2013 11:20
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՄՅԱՆՄԱՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Մյանմարի Միության Հանրապետության մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Չաո Տինը ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետևել է երկու երկրների դեսպանների զրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը: Կողմերը ընդգծել են նաև կրթության, մշակույթի, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Մյանմարում դարեր ի վեր հաստատված հայ համայնքի գործունեությանը:

Տեղեկանք: Մյանմարի Միությունը Հարավարևելյան Ասիայի պետություններից է: Տարածքը` 678 500 ք/կմ, մայրաքաղաքը` Ռանգուն (Յանգոն), բնակչությունը` շուրջ 54 մլն., բնակչության մոտ 90%-ը դավանում է բուդայականություն, բնական պաշարները` նավթ, փայտանյութ, անագ, ծարիր, ցինկ, պղինձ, վոլֆրամ, ծծումբ, քարածուխ, մարմար, կրաքար, թանկարժեք քարեր:

Երկրի առևտրաշատ քաղաքներում հայերը հաստատվել են դեռևս XVI դարի 1-ին կեսին: XVIII դարի 2-րդ կեսին համայնքն աշխուժացել է Հնդկաստանից ու Նոր Ջուղայից եկած հայերի հաշվին: Հայերը մենաշնորհ են ունեցել սուտակի վաճառքի ոլորտում, ունեցել են լեղակի արտադրության գործարաններ: Հայտնի էին Խոջա Փանոս Քալանթարը, թագավորի վեզիր Խոջա Գրիգոր Այվազյանը, նավապետ Խոջա Սիմոնը, արքունիքի գանձապետ Նիկողայոս Աղազարյանցը, նախարար Իշխան Գրիգոր Մանուկյանը, Ծաղիկ Մանուկյան-Գևորգյանը, նավթարդյունաբերող Առաքել Մարտիկյանը, Պենգու նահանգի կառավարիչ Մկրտիչ Հովսեփ Մինասյանը և ուրիշներ: Ռանգունում (այժմ` Մյանմարի ամենամեծ քաղաքը) հայերը ղեկավարել են հայտնի «Սթրենդ հոթել» հյուրանոցային համալիրը: Հայկական «Մարտին և Նահապետյան ընկերությունը» կառուցել է Մյանմարի անկախության հուշարձանը Ռանգունում, օդանավակայանը, բազմաթիվ կամուրջներ, շենքեր և այլն:

Դեռևս 1907 թվականին երկրի բարձրագույն դատարանի կողմից հաստատվել է հայ համայնքի կանոնադրությունը, որով համայնքն առաջնորդվել է մինչև 1940թ.: Հայերն իրենց մասնակցությունն են բերել նաև տարբեր ժամանակներում գաղութարարների դեմ Մյանմարի ժողովրդի մղած պայքարին: Ներկայումս Մյանմարում բնակվում է շուրջ 150 հայ՝ Ռանգունի հայոց եկեղեցու շրջակայքում:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87