Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում
14/06/2024 12:48
Կիսվել

Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում

Ucom ընկերությունը գործարկում է Next Level հետվճարային փաթեթների շարք, որը նոր անսահմանափակ հնարավորություններ է ընձեռելու բաժանորդներին։

Next Level 3000-ն այն բաժանորդների համար է, որոնք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց Facebook, Instagram, TikTok և այլ սոցիալական ցանցերի, YouTube-ի և այլ հավելվածների՝ այս փաթեթը առաջարկում է 30+ հավելվածի անսահմանափակ հասանելիություն։

Next Level 4000-ը և Next Level 5500 ներառում են անսահմանափակ ինտերնետ։ Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում։

Next Level 7500 հետվճարային փաթեթը տալիս է օգտատերերին լիարժեք ազատություն՝ անսահմանափակ րոպեներ տեղական բոլոր ցանցերում և անսահմանափակ ինտերնետ։

«Մեր փաթեթները մշակելուց մենք միշտ փորձում ենք հաշվի առնել բաժանորդների կարիքները։ Level Up փաթեթները հենց այդ տրամաբանությամբ են կազմվել։ Բայց այսօրվա բաժանորդները նոր կարիքներ ունեն՝ ոմանց անսահմանափակ ինտերնետ է պետք, ոմանք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց որոշակի հավելվածների։ Հենց դրա համար էլ մենք մշակել ենք այս հետվճարային փաթեթները՝ յուրաքանչյուրն իր անսահմանափակ բաղադրիչով։ Ուստի և մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Next Level փաթեթները, որոնց մեջ յուրաքանչյուր մարդ կգտնի իր անսահմանափակ ծառայությունը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր փաթեթների գործարկման առիթով Ucom-ը հայտարարում է Խաղարկություն՝ Next Level փաթեթներին միացող նոր բաժանորդների համար։

Ընտրելով Next Level հետվճարային փաթեթներից որևէ մեկը, բաժանորդները կմասնակցեն Next Level խաղարկությանը և հնարավորություն կունենան ստանալ 1000  նվերներից մեկը ՝ iPhone 15 և iPhone 15 Pro, Playstation 5, Macbook, Samsung, HONOR, Xiaomi սմարթֆոններ, ականջակալներ և այլն։ Ձեռք բերելով Next Level փաթեթներից մեկը՝ բաժանորդն ավտոմատ կստանա SMS, որտեղ նշված կլինի խաղարկության իր անհատական կոդը։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25