Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Չինաստանը 2023-ին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքով գերազանցել է ԱՄՆ-ին. Առաջատարը Ճապոնիան է
14/06/2024 18:26
Կիսվել

Չինաստանը 2023-ին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքով գերազանցել է ԱՄՆ-ին. Առաջատարը Ճապոնիան է

Չինական ավտոարտադրողները 2023-ին ավտոմեքենաների տարեկան համաշխարհային վաճառքով առաջին անգամ առաջ են անցել ամերիկյան մրցակիցներից՝ շնորհիվ նոր շուկաների ընդլայնման: Այս մասին հայտնում է բրիտանական JATO Dynamics ընկերությունը՝ մասնագիտացած ավտոշուկայի տվյալների վերլուծության մեջ:

Անցյալ տարի չինական ապրանքանիշերը վաճառել են 13.4 միլիոն նոր մեքենա ամբողջ աշխարհում (2022-ի համեմատ 23%-ով ավելի), մինչդեռ ամերիկյան ապրանքանիշերը վաճառել են 11.9 միլիոն (2022-ի համեմատ 9%-ով ավելի):

Նշվում է, որ Չինաստանից ավտոարտադրողները զգալիորեն մեծացրել են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրներում: Եվրոպան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Իսրայելը նույնպես նկատում են չինական մեքենաների պահանջարկի աճ:

Այնուամենայնիվ, աշխարհում ավտոմեքենաների վաճառքի առաջատարը շարունակում է մնալ Ճապոնիան: Ճապոնական ավտոարտադրողները 2023-ին վաճառել են 23.6 միլիոն մեքենա: Միևնույն ժամանակ, 2023 թվականին ամենավաճառվող մեքենան Tesla Model Y-ն է, որից վաճառվել է 1.2 միլիոն միավոր, ինչը 64%-ով ավելի է 2022-ի համանման ցուցանիշից:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41