Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վիվա-ՄՏՍ. «Մեծ երազիր՝ փոքրից սկսիր». արցախցի Աննան՝ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից
20/06/2024 12:08
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. «Մեծ երազիր՝ փոքրից սկսիր». արցախցի Աննան՝ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից

Ինչպե՞ս սկսել բիզնես և նպաստել երկրի տնտեսության զարգացմանը: Արցախցի Աննան «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակից է դարձել՝ հաջողված ստարտափ ընկերությունների պատմությունները լսելու, ուրիշների փորձից դասեր քաղելու, սեփական արվեստանոցն ստեղծելու և հայկական ջնարակ արտադրելու վճռականությամբ: Տարիներ առաջ Արարատի մարզի Զորակ գյուղում կավագործություն սովորած Աննան չի պատկերացրել, որ կյանքի կտրուկ շրջադարձից ու տեղահանվելուց հետո իր առջև ստարտափ էկոհամակարգն ուսումնասիրելու դռներ կբացվեն: «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի շնորհիվ ավելի վճռական է դարձել: Սկսել է մտածել, որ նախասիրությունը կարելի է բիզնես-նախագիծ դարձնել և իր էսքիզներով կրծքազարդերը ստեղծելիս օգտագործել սեփական արտադրության ջնարակ: Այդ հարցում նրան խրախուսել է նաև Զորակի կավագործության ուսուցիչը:

«Հաճախում էի կավագործության և արդեն որոշակի հմտություններ ունեի: Հետո սկսեցի մասնակցել նաև «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրին, որոշեցի այդ երկուսը համատեղել և սկսել իմ բիզնեսը: Գիտեի, որ լինելու են սեմինարներ արդեն հաջողած մասնագետների հետ: Ուզում էի ծանոթանալ նրանց փորձին,  ստանալ խորհուրդներ, իմանալ, թե որտեղ են սխալվել, և ավելի արագ հասնել իմ նպատակին: Հարկավոր է սովորել ուրիշների սխալներից և դրանք օգտագործել նպատակների իրականացման ճանապարհին: Ես իմ կարգախոսն ունեմ. «Մեծ երազիր՝ փոքրից սկսիր»: Ինչ-որ բանի հասնելու համար  ժամանակ և ցանկություն է պետք: Կրթական այս ծրագրին մասնակցելու ընթացքում հասկացել եմ, որ պետք է չվախենալ սխալվելուց և գնալ երազանքների իրականացման ճանապարհով: Եթե հաջողեմ, արվեստանոց կբացեմ և արտերկրից ներկրելու փոխարեն հայկական արտադրության ավելի մատչելի և գունեղ՝ ոչ սննդային ջնարակներ կպատրաստեմ», – ասում է Աննա Ծատրյանը:

«Մեկնարկի՛ր» ծրագիրն իրականացվում է երկու փուլով՝ «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի և Մեդիամաքսի կողմից՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Այն կարևոր հարթակ է ստարտափ ստեղծող երիտասարդների համար: Հաջողակ ընկերությունների փորձը և մենթորների հետ աշխատարաններին մասնակցությունը երիտասարդներին օգնում են գնահատել ծրագիր սկսելու հավանականությունը: Կրթական ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև մրցույթ: Աշխատարաններում մշակված և մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևների:

Ծրագիրը հրաշալի հարթակ է երիտասարդների երևակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը զարգացնելու համար:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12