Բիզնես

USD BUY - 382.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 448.00+2.00 EUR SELL - 454.00+2.00
OIL:  BRENT - 67.59+0.49 WTI - 63.45+0.75
COMEX:  GOLD - 3718.50+1.16 SILVER - 43.05+0.99
COMEX:  PLATINUM - 1408.60-0.12
LME:  ALUMINIUM - 2689.50+0.60 COPPER - 10067.50+0.16
LME:  NICKEL - 15391.00+1.59 TIN - 34975.00+0.80
LME:  LEAD - 2017.50+1.05 ZINC - 2957.00+1.97
FOREX:  USD/JPY - 147.07-0.34 EUR/GBP - 1.1777+0.43
FOREX:  EUR/USD - 1.1777+0.43 GBP/USD - 1.3613+0.35
STOCKS RUS:  RTSI - 1065.54+0.51
STOCKS US: DOW JONES - 45883.45+0.11 NASDAQ - 22348.75+0.94
STOCKS US: S&P 500 - 6615.28+0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 44902.27+0.30 TOPIX - 3168.36+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 26438.51-0.03 SSEC - 3861.87+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 9277.03-0.07 CAC40 - 7896.93+0.92
STOCKS EUR:  DAX - 23748.86+0.21
16/09/2025  CBA:  USD - 383.12+0 GBP - 522.04+0.73
16/09/2025  CBA:  EURO - 452.35+1.99
16/09/2025  CBA:  GOLD - 45053+80 SILVER - 519.8-0.74
«ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՎԵՐԱԲԱՑԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
06/02/2013 17:08
Կիսվել

«ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՎԵՐԱԲԱՑԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

«ՀայՓոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքների արդիականացման 2013 թվականի ծրագիրը մեկնարկել է. վերաբացվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Հին Նորքի 74 հասցեում գտնվող թիվ 0011 փոստային բաժանմունքը:

Վերաբացված փոստային բաժանմունքն ամբողջովին վերանորոգված, կահավորված և ձևավորված է` համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի: Այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերով նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակիչներին:

Ինչպես նշվում է «ՀայՓոստ»-ի տարածած հայտարարության մեջ՝ վերակազմակերպելով և արդիականացնելով կառուցվածքային, գործառնական, սուրհանդակային և կոմերցիոն սխեմաները` «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է «ՀայՓոստ»-ը դարձնել ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

16/09/2025
դրամ
Դոլար (USD)
383.12
+0
Եվրո (EUR)
452.35
+1.99
Ռուբլի (RUR)
4.6276
+0.0084
Լարի (GEL)
141.48
-0.15
45053
+80
Արծաթ
519.8
-0.74