Կրիպտո

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում
24/06/2024 13:02
Կիսվել

AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում

Հունիսի 17-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ բացառիկ միջոցառում: ՀՀ ԿԳՄՍ նախարության, Սարյանի տուն-թանգարանի, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի և Ազգային պատկերասրահի աջակցությամբ Fastex-ի AKNEYE նախագիծն իրականացրել է կարևոր միջոցառում, որի ընթացքում ներկաները պատմել են, թե ինչպես մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարչի 20 ստեղծագործություն: Օլգա Պևզները «վերստեղծել է» հայկական պատը, և նկարները թվային տարբերակով ցուցադրվել են սրահում՝ նոր շունչ հաղորդելով արվեստի գործերին:

Ելույթ են ունեցել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռևազովան, Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և այլք: Ներկա էին Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, հյուրեր հյուպատոսարանից և բիենալեի կազմակերպչական թիմից:

Fastex-ի գլխավոր գործադիր տնօրեն Վախթանգ Ամբրահամյանն անդրադարձել է ընկերության՝ հայ արվեստը և մշակույթը մշտապես կարևորելու և տարատեսակ նախագծերով դրանց աջակցելու պատրաստակամությանը․ «Ֆասթեքսը, որպես տեխնոլոգիական ընկերություն, փորձում է, ըստ էության, համատեղել տեխնոլոգիան և արվեստը: Ուրախ ենք, որ իրականացրինք այս նախագիծը՝ մեր մեծերից մեկի՝ Սարյանի արվեստը ներկայացնելով նորովի՝ թվային տեսքով», – նշել է նա։

Ելույթներին հետևել է այդ ամենի մասին վկայող «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը, որի ամբողջական տարբերակը հնարավոր է տեսնել այս հղումով:

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67