ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ-ԵՐԵՎԱՆ ԳՆԱՑՔԻ ՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵՔԸ ԻՋԵՑՎԵԼ Է 10%-ՈՎ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի գնի նվազեցման մասին: Փետրվարին տոմսերի գները կլինեն 10%-ով ցածր. Երևանից Թբիլիսի հասնելու համար պլացկարտ վագոնի ուղևորները փետրվարին կվճարեն 7 660 դրամ, կուպեի մեկ տոմսի արժեքը կկազմի 11 610 դրամ, իսկ ննջավագոնի մեկ տոմսը կարժենա 16 030 դրամ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: