Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
12/02/2013 12:51
Կիսվել

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 2012 թվականի սեպտեմբերին հայտարարել էին «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթը, որի հաղթողներին հանձնվել են դրամաշնորհների վկայագրերը: Դրամաշնորհները հատկացվել են ՀՀ բնակիչ հանդիսացող և ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում բնակվող ասպիրանտներին:

Մրցույթի արդյունքում գիտական հետազոտությունների իրականացման համար ասպիրանտներին տրամադրվել են հետևյալ դրամաշնորհները.

– մինչև 1500000 ՀՀ դրամ մեկամյա անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա (բացի ուսուցման երրորդ տարվա) և հեռակա ուսուցման ասպիրանտներին,

– մինչև 1125000  ՀՀ դրամ իննամսյա (2013 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը) անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա ուսուցման երրորդ տարվա ասպիրանտներին:

Մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 51 հայտ: Տեխնիկական ստուգման պահանջներին համապատասխանող հայտերը տրամադրվել են մասնագիտական փորձագիտական խորհրդին գիտական փորձաքննություն իրականացնելու համար: Գիտական փորձաքննության ժամանակ գնահատվում է հայտի գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը, գիտական թեմայի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը և գիտության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ հարցեր: Գիտական փորձաքննությանան հիման վրա էլ կազմվել է գիտական թեմաների նախնական վարկանիշային ցանկը:

Վարկանիշային ցանկի արդյունքներով ֆինանսավորման է երաշխավորվել 25 թեմա, որոնցից 20-ն իրականացվելու է Գիտության պետական կոմիտեի, 2-ը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, 3-ը՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ընդ որում, «Բարեպաշտ սերունդ» և Հայաստանի երիտասարդական հիմնադրամներն ասպիրանտներին դրամաշնորհներ տրամադրում են իրենց հայեցողությամբ՝ թեմաներն ընտրելով մրցույթի վարկանիշային ցանկի շեմային պայմանը հաղթահարած ցանկից:

Ընտրված թեմաների մեծ մասը՝  17-ը,  բնական գիտությունների բնագավառից են, 5-ը ներկայացնում են  ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա, 2-ը՝ հասարակական գիտություններ, 1-ը՝ հայագիտություն եւ հումանիտար գիտություններ բնագավառները:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, նշել է, որ այս տարի երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերում աճ է արձանագրվել երեք ուղղությամբ. ավելացել է ֆինանսավորվող ծրագրերի թիվը, ավելացել  է գործընկերների թիվը, ովքեր պատրաստ են երիտասարդական ծրագրեր ֆինանսավորել և ավելացել է ասպիրանտ աղջիկների թիվը:

«Տարեցտարի պետության, հասարակական և մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ երիտասարդ գիտնականների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ: Գիտությունն այն ոլորտն է, որի պետական ֆինանսավորումը երաշխավորված է համապատասխան օրենքով, և ՀՀ կառավարությունը կատարում է իր պարտավորությունը. ֆինանսավորման երաշխավորված ավելացումը կշարունակվի նաև հաջորդ տարիներին»,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ նախարարությունը մշակել է  երիտասարդական գիտական ներուժի զարգացման և հզորացման նախագիծ, որը ներկայումս շրջանառվում է և վերջինիս ընդունվելու դեպքում երիտասարդ գիտնականների աջակցության համար կգործեն նոր իրավական երաշխիքներ:

AMP
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12