Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
NFT-ի վաճառքը նվազել է 44%-ով՝ կրիպտոշուկայի անկման և մեմթոքենի բումի պատճառով
01/07/2024 22:05
Կիսվել

NFT-ի վաճառքը նվազել է 44%-ով՝ կրիպտոշուկայի անկման և մեմթոքենի բումի պատճառով

Մեմքոյնների շուրջ աղմուկն ու կրիպտոարժույթների շուկայում ընդհանուր բացասականությունը երկրորդ եռամսյակում նպաստել են չփոխարինվող թոքենների վաճառքի 44% անկմանը:

Ըստ CryptoSlam-ի՝ NFT-ի վաճառքը տարվա առաջին եռամսյակի 4․14 միլիարդ դոլարից երկրորդ եռամսյակում նվազել է մինչև 2․32 միլիարդ դոլար:

«Երկրորդ եռամսյակը դժվար էր. բիթքոյնն ընկավ 15%-ով, և շատ ալթքոյններ զգալիորեն վատթարացան», – նշել է Apollo Crypto-ի ներդրումային տնօրեն Հենրիկ Անդերսոնը:

Ըստ նրա՝ մեմերի թոքենները «խլել» են NFT-ների ուշադրության բաժինը։ Միայն վերջին 24 ժամում նման ակտիվների առուվաճառքի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դոլարը։

Դա հիմնականում պայմանավորված է «քաղաքական» և հայտնի մարդկանց կողմից ստեղծած մետաղադրամների նկատմամբ հետաքրքրությամբ:

Fastex

Վերջին ամիսների ընթացքում ակտիվությունը Ordinals և Runes հատվածում նույնպես նվազել է: Հունիսին «մակագրությունների» վաճառքը կազմել է 116 միլիարդ դոլար, մինչդեռ մայիսին հասել էր 191 միլիոն դոլարի, իսկ ապրիլին՝ 708 միլիոն դոլարի։

Ամենամեծ NFT հավաքածուն շարունակում է մնալ Bored Ape Yacht Club-ը (BAYC)՝ 344 մլն դոլար կապիտալիզացիայով, որին հաջորդում են Mad Lads on Solana (146 մլն դոլար) և Milady Maker-ը Ethereum-ում (201 մլն դոլար):

Հիշեցնենք, որ ապրիլին Magic Eden-ը NFT շուկաների միջև առևտրի ծավալով առաջին տեղում է հայտնվել՝ 486 միլիոն դոլարով։ Blur-ը գործարկումից ի վեր այն առաջին անգամ է զիջել առաջատարի դիրքը:

Մարտին BAYC #9258-ը, որը պատկանում է ամերիկացի կատակերգու Քևին Հարթին, վաճառվել է 13․65 ETH-ով՝ գնման գնից 76%-ով ցածր։ Փոփ աստղ Ջասթին Բիբերի նույն հավաքածուի թոքենն արժեզրկվել է գրեթե 95%-ով։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12