Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ՝ BIOFACH 2013 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
14/02/2013 11:45
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ՝ BIOFACH 2013 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Պտուղ-բանջարեղենի վերամշակման ոլորտի հայաստանյան 7 ընկերություն («ԱԲԴԱ», «ԱՍՎԱ-ՌԱՖ», «Բիզոն-1», Երևանի գարեջրի գործարան, «ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ», «Նեկտար-Բոնուս» և «Սիս Նատուրալ») փետրվարի 13-ից 16-ը Հայաստանի օրգանական բրենդն ու օրգանական ապրանքները, որոնց թվում՝ հյութեր, խոտաբույսերի թեյեր և բնական յուղեր, կներկայացնի օրգանական ապրանքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսում՝ BioFach 2013-ում: Ընկերությունները, որոնք ցուցահանդեսին կմասնակցեն օրգանական սննդամթերք սերտիֆիկացնող «ԷկոԳլոբ» ընկերության գլխավորությամբ, հնարավորություն կունենան ծանոթանալու և կապեր հաստատելու պոտենցիալ գործընկերների հետ, դիտարկելու և հետազոտելու շուկան՝ միաժամանակ դիրքավորվելով մրցակցության համար:  

Ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին, որը կազմակերպվում է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից տրամադրված աջակցության և վերապատրաստումների շնորհիվ, որն ուղղված է եղել ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացմանը և օրգանական ստանդարտներին համապատասխանեցմանը:

Նշենք, որ այս ոլորտում «Ի-Դի-Էմ-Սի»-ի հիմնական նպատակն է աջակցել հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններին՝ նպաստելով կառավարման և մարքետինգի հմտությունների բարելավմանը, սննդի որակի և անվտանգության բարձրացմանը, օրգանական ստանդարտներին համապատասխանելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև հնարավոր շուկաների բացահայտմանը: Անցած վեց ամիսների ընթացքում «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ՝ «ԷկոԳլոբ»-ը ցուցահանդեսի մեկնող ընկերություններում անցկացրել է աուդիտ և օրգանական սերտիֆիկացում:

BioFach-ը օրգանական սննդամթերք արտադրող և վաճառող ընկերությունների խոշորագույն մասնագիտական ցուցահանդեսն է աշխարհում: Միջոցառմանը ներկայացվում են ապրանքների լայն տեսականի՝ սկսած օրգանական սննդից, բնական գործվածքեղենից՝ մինչև կոսմետիկա ու մարմնի խնամքի պարագաներ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն/բիոտեխնոլոգիաներ, պտուղ-բանջարեղենի վերամշակում և զբոսաշրջություն) զարգացումը:

«ԷկոԳլոբ» ՍՊԸ-ն օրգանական գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության սերտիֆիկացման մարմին է, որը ճանաչվել և հավատարմագրվել Եվրոպական Միության, ԱՄՆ-ի, Շվեյացարիայի, Կանադայի կողմից և որակավորվել գերմանական DakkS արտոնագրող մարմնի կողմից: «ԷկոԳլոբ»-ն իրականացնում է աուդիտ և օրգանական սերտիֆիկացում:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08