Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կայացել է «Հաջորդ սերնդի նախագծեր՝ ընդգրկելով նորարարությունն ու կայունությունը շինարարության մեջ» համաժողովը
03/07/2024 13:11
Կիսվել

Կայացել է «Հաջորդ սերնդի նախագծեր՝ ընդգրկելով նորարարությունն ու կայունությունը շինարարության մեջ» համաժողովը

300 մասնակից և 25 բանախոս մեկ հարկի տակ. կայացել է «Հաջորդ սերնդի նախագծեր՝ ընդգրկելով նորարարությունն ու կայունությունը շինարարության մեջ» մեկօրյա համաժողովը

Օրերս կայացել է Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Հաջորդ սերնդի նախագծեր՝ ընդգրկելով նորարարությունն ու կայունությունը շինարարության մեջ» մեկօրյա համաժողովը, որի նպատակն էր համախմբելու Հայաստանի, տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի ճարտարապետության և շինարարության ամենավառ անհատականություններին:

Համաժողովն իր հերթին օգնել է ոլորտի առաջատարներին ստանալ պատկերացումներ շինարարության վերջին միտումների, տեխնոլոգիաների և պրակտիկաների վերաբերյալ:

Մասնակիցները հնարավորություն ունեցան շփվել ոլորտի առաջատար մասնագետների, ճարտարապետների, ինժեներների և նախագծերի ղեկավարների հետ՝ համագործակցությունը խթանելու և մտքեր փոխանակելու համար: Համաժողովի հիմնական թեմաներն էին՝ տվյալների վրա հիմնված ճարտարապետություն, շինարարության տեղեկատվական կառավարման (BIM) համակարգ, LEED սերտիֆիկացման ռազմավարություններ, լուծումներ մեգա և գիգա նախագծերի համար, PMI-CP™ (PMI Construction Professional) միջազգային շինարարական հավաստագրում, ռիսկերի կառավարում շինարարության մեջ, շինարարական պայմանագրերի կառավարում։

«Վերջին տարիներին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հարցերով պայմանավորված տարբեր ոլորտներում մի շարք կազմակերպություններ սկսել են աշխատել նախագծային ձևաչափով և նախագծերի կառավարումը դարձել է խիստ անհրաժեշտություն և նոր թափ առել՝ զարգացնելով ոլորտը: PMI-ի հիմնական նպատակն է իրազեկել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին նախագծային կառավարման մասին, որն իրենից ենթադրում է առանձին մասնագիտություն, քանի որ նախագծի ղեկավարումը եղել է միշտ, բայց այդ մասնագիտության խիստ անհրաժեշտությունը մարդիկ տեսնում են այժմ»,- ասում է PMI Հայաստանի նախագահ Աստղիկ Սահակյանը:

Կազմակերպությունն ամեն ամիս կազմակերպում է սեմինարներ, որոնք միտված են տարբեր ոլորտների նախագծերի կառավարման մասին պատմելուն և որոշակի գիտելիք փոխանցելուն:

«Այսպիսի համաժողովները ևս ունեն նույն տրամաբանությունը: Նախագծերի կառավարումը շեշտադրում է նորարարությունը և կայունությունը, իսկ Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը կառուցապատումն է, իսկ դրան զուգահեռ PMI-ը մշակել է նոր հավաստագիր, որը կոչվում է PMI-CP™: Սա իրենից ներկայացնում է շինարարական և կառուցապատման ոլորտի միակ միջազգային որակավորումը»,- եզրափակեց նա:

Համաժողովի հատուկ հյուրերից էր PMI-ի տարածաշրջանային գործընկեր Սիլվիա Իվանչիուն, որը խոսեց արտերկրում ծավալվող գործունեության և համաժողովի մասին:

«PMI-ը գլոբալ կազմակերպություն է, որը տարբեր երկրներում ունի գրասենյակներ՝ շուրջ 500 հազար անդամով: Մեր հիմնական նպատակն է այդ երկրներում խթանել այսօր առավել քան երբևէ պահանջարկ ունեցող նախագծերի կառավարումը: Կարող եմ նշել, որ այս համաժողովն իսկապես ունի պահանջարկ, և կառուցապատումն այսօր առաջատար դիրքում է: Ուրախ եմ, որ մեր կազմակերպությունն այս ոլորտում ևս ներդրում ունի»:

Ենթակառուցվածքային ծրագրերի տնօրեն, RSiPM, ԱՄԷ-ից բանախոս Բալ Ռաջուն խոսել է «Ենթակառուցվածքների փոխակերպումը՝ միտված լավագույն ապագայի» թեմայով և մեզ հետ զրույցում խոսեց Հայաստանում կատարվող աշխատանքների մասին:

«Արաբական Միացյալ Էմիրություններում շինարարությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր և Հայաստան գալով ուրախ եմ տեսնել, թե ինչպիսի առաջընթաց է նաև գրանցվել այստեղ: Ես վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանն ունի դրական էներգետիկա, իսկ քաղաքաշինությունն ապագայի մեծ ավանդ է: Սեփական փորձից ելնելով կարող եմ ասել՝ արտերկրում բացառիկ մասնագետների շարքում են հայերը և վերջերս, երբ իրականացնում էինք շինարարական նախագիծ, մեզ անհրաժեշտ էր հատուկ հմտություններով մասնագետ, և մենք ԱՄԷ-ում գտանք այդ մասնագետին, որն, ընդ որում, հայ էր»:

Համաժողովի ավարտին PMI Հայաստանի փոխնախագահ Երվանդ Հովհաննիսյանն էլ ներկայացրեց «PMI-CP™» միջազգային հավաստագրումը, ստանալու պայմաններն ու հետագա հնարավորությունները, որ կստանան հավաստագրված մասնագետները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52