Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66934.33+0.91 TOPIX - 3940.70-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25398.18+0.86 SSEC - 4057.74-0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
01/06/2026  CBA:  USD - 368.35+0.17 GBP - 495.91+1.89
01/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
01/06/2026  CBA:  GOLD - 53836+1522 SILVER - 897.5+33.14
Եվրոգոտու երկրներում գնաճը հունիսին դանդաղել է՝ հասնելով 2․5%-ի
03/07/2024 19:05
Կիսվել

Եվրոգոտու երկրներում գնաճը հունիսին դանդաղել է՝ հասնելով 2․5%-ի

Եվրոգոտու 20 երկրներում գնաճը հունիսին տարեկան կտրվածքով կկազմի 2․5%՝ մայիսի 2․6%-ի համեմատ: Սպառողական գների սպասվող աճը համապատասխանում է Reuters-ի և Bloomberg-ի կողմից հարցված տնտեսագետների կանխատեսմանը։

Ծառայությունների արժեքը հունիսին տարեկան կտրվածքով աճել է 4․1%-ով, սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գներն աճել են 2․5%-ով, արդյունաբերական ապրանքներինը՝ 0․7%-ով, էներգակիրներինը՝ 0․2%-ով։ Հիմնական գնաճը, որը բացառում է անկայուն ապրանքների գները, ինչպիսիք են սննդամթերքը, ալկոհոլը, ծխախոտը և էներգիան, հունիսին պահպանվել է 2․9% մակարդակի վրա (մարտին այն եղել է ռեկորդային բարձր՝ 5․7%):

Եվրոգոտու երկրներից ամենաբարձր գնաճը նկատվում է Բելգիայում (5․5% տարեկան արտահայտությամբ) և Իսպանիայում (3․4%), իսկ ամենացածրը՝ Ֆինլանդիայում (0․6%) և Իտալիայում (0․9%)։ Գերմանիայում և Ֆրանսիայում՝ եվրոգոտու խոշորագույն տնտեսություններում սպառողական գներն աճել են 2․5%-ով։

Հիշեցնենք՝ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կառավարիչների խորհուրդը հունիսին 2019 թվականից ի վեր առաջին անգամ իջեցրեց հիմնական տոկոսադրույքները 25 բազիսային կետով (հիմնական տոկոսադրույքը կազմում էր 4․25%)՝ հույսով, որ մինչև 2025 թվականը գնաճը կնվազի մինչև 2%: Bloomberg-ի դիտարկմամբ՝ հունիսին գնաճի դանդաղումը մինչև 2․5% դժվար թե ԵԿԲ-ին ավելի մեծ հստակություն տա, թե ուր են շարժվում գները: ԵԿԲ-ի ղեկավար Քրիստին Լագարդը գնաճի մասին տվյալների հրապարակման նախօրեին հայտարարել է, որ եվրագոտին «դեռևս կանգնած է որոշ անորոշությունների առաջ»:

ԵԿԲ-ի ղեկավարության մի մասը մտահոգված է ծառայությունների ոլորտում գների բարձր աճով: Նրանք վախենում են, որ աշխատուժի պակասը, աշխատավարձերի արագ աճը և ծառայությունների ոլորտում ցածր արտադրողականությունը կկարողանան երկար ժամանակահատվածում պահպանել ընդհանուր գնաճը թիրախից բարձր մակարդակում: Իսկ Եվրոստատի տվյալները վկայում են, որ մայիսին եվրագոտու երկրներում գործազրկությունը մնացել է ռեկորդային ցածր մակարդակում՝ 6․4%:

01/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.35
+0.17
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.1274
-0.048
Լարի (GEL)
138.22
+0.07
53836
+1522
Արծաթ
897.5
+33.14