PEPSICO-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն` ամերիկյան PepsiCo Inc.-ն, ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 4%-ով և կազմել 6,17 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթը կրճատվել է 1,5%-ով և կազմել 65,49 մլրդ ԱՄՆ դոլար:
PepsiCo Inc. ընկերության առավել հայտնի ապրանքային նշաններն են` Pepsi, 7up, Mirinda, Diet Pepsi: