
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԵԼ Է ՇՈՒՐՋ 424 ՄԼՆ ԴՐԱՄ
Շինարարական աշխատանքների իրականացման և բժշկական սարքվորումների ձեռք բերման նպատակով 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված մրցույթների արդյունքներով կնքվել է 17 պայմանագիր:
Նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2,5 միլիարդ ՀՀ դրամ նախատեսված 2,891 մլրդ դրամի դիմաց:
Ընդհանուր առմամբ, իրակացված մրցույթների արդյունքում տնտեսվել է շուրջ 424 մլն դրամ։
Տնտեսված գումարները կուղղվեն ՀՀ կառավարության ծրագրերի շրջանակներում առողջապահության ոլորտում նմանատիպ աշխատանքների իրականացմանը: