ԿԱՅԱՑԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔ
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային ընկերության և 3G Capital հիմնադրամի համատեղ ներդրումային կոնսորցիումը գնել է սննդամթերքի արտադրության ոլորտում հայտնի ամերիկյան Heinz ընկերությունը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 28 մլրդ ԱՄՆ դոլար: Սպասվում է, որ գործարքը կփակվի 2013 թվականի երրորդ եռամսյակում:
Ամերիկյան Heinz ընկերությունը հիմնարդվել է 1869 թվականին: 2012 ֆինանսական տարին ընկերությունն ամփոփել է 11,6 մլրդ ԱՄՆ դոլարի հասույթով: