Տնտեսական

USD BUY - 385.50-0.50 USD SELL - 388.00+0.25
EUR BUY - 423.00-0.50 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 78.05+0.67 WTI - 74.45+1.07
COMEX:  GOLD - 2673.20-0.28 SILVER - 32.45+0.22
COMEX:  PLATINUM - 1001.60-1.21
LME:  ALUMINIUM - 2653.00+0.91 COPPER - 9943.50+0.79
LME:  NICKEL - 17992.00+2.29 TIN - 33805.00+0.28
LME:  LEAD - 2149.50+0.33 ZINC - 3166.00+1.34
FOREX:  USD/JPY - 148.71+1.63 EUR/GBP - 1.0976-0.46
FOREX:  EUR/USD - 1.0976-0.46 GBP/USD - 1.3116-0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42352.75+0.81 NASDAQ - 18137.85+1.22
STOCKS US: S&P 500 - 5751.07+0.90
STOCKS JAPAN:  NIKKEI - 38635.62+0.22 TOPIX - 2694.07+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 22736.87+2.82 SSEC - 3336.50+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8280.63-0.02 CAC40 - 7541.36+0.85
STOCKS EUR:  DAX - 19120.93+0.55
04/10/2024  CBA:  USD - 386.99-0.06 GBP - 509.55+1.82
04/10/2024  CBA:  EURO - 426.85-0.61
04/10/2024  CBA:  GOLD - 32942.10-170.62 SILVER - 391.92+1.30
Ուկրաինայում կանխատեսում են ձմռանը էներգետիկ համակարգի անկման հավանականությունը
08/07/2024 14:36
Կիսվել

Ուկրաինայում կանխատեսում են ձմռանը էներգետիկ համակարգի անկման հավանականությունը

Ուկրաինայի էներգետիկ համակարգը ձմռանը կարող է չդիմանալ անբարենպաստ զարգացումներին և սաստիկ ցրտերին, որոնք կհանգեցնեն «որոշ ճգնաժամային իրավիճակների»: Նման կանխատեսում է արել Էներգետիկայի ռազմավարությունների ինստիտուտի փորձագետ Յուրի Կորոլչուկը:

Փորձագետի խոսքով` ձմռան համար մի քանի սցենար կա: Ակնկալվում է, որ հնարավոր կլինի վերականգնել 3 ԳՎտ արտադրությունը և ապահովել 8 կամ 9 ատոմակայանների կայուն շահագործումը, իսկ ձմեռային եղանակը կլինի առանց սաստիկ ցրտերի: Այս դեպքում, փորձագետի կարծիքով, հոսանքազրկումները կարող են տևել օրական մինչև 12 ժամ:

Բացասական սցենարով հնարավոր կլինի վերականգնել մինչև 2 ԳՎտ հզորություն և ապահովել 6 կամ 7 ատոմակայանների շահագործումը: Այս դեպքում, եթե սաստիկ ձմեռ լինի, կհանգեցնի «որոշ ճգնաժամային իրավիճակների, այն է՝ էներգետիկ համակարգի փլուզմանը»:

Իր հերթին, Kyiv Post-ը գրում է, որ ձմռանը կարող է չբավականացնել էլեկտրաէներգիան, որպեսզի ապահովի ջեռուցման համակարգի բնականոն աշխատանքը: Ավելի վաղ ուկրաինացի այլ փորձագետներ նույնպես մտահոգություն էին հայտնել, որ հոսանքազրկումները թույլ չեն տա քաղաքի բարձրահարկ շենքերի վերին հարկերը ջեռուցման սեզոնի ընթացքում ամբողջությամբ ջերմամատակարարվել, քանի որ պոմպերը չափազանց շատ էլեկտրաէներգիա են ծախսում:

Ուկրաինան էլեկտրաէներգիա է ստանում նաև Եվրոպայից: Եվրամիությունը, սակայն, հրաժարվում է Ուկրաինայի հետ բանակցել երկրին էլեկտրաէներգիայի մատակարարումների ավելացման շուրջ: Այս մասին օրերս հայտարարել է Ուկրաինայի կոմունալ ծառայությունների սպառողների միության ղեկավար Օլեգ Պոպենկոն:

04/10/2024
դրամ
Դոլար (USD)
386.99
-0.06
Եվրո (EUR)
426.85
-0.61
Ռուբլի (RUR)
4.07
+0.00
Լարի (GEL)
141.53
-0.13
32942.10
-170.62
Արծաթ
391.92
+1.30