Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Լամին Յամալ. Եվրոյի թանկարժեք ամենաերիտասարդ ֆուտբոլիստն ու գոլահարը
10/07/2024 13:07
Կիսվել

Լամին Յամալ. Եվրոյի թանկարժեք ամենաերիտասարդ ֆուտբոլիստն ու գոլահարը

«Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի 16-ամյա վինգեր Լամին Յամալը երեկ փայլեց Եվրո 2024-ի կիսաեզրափակչի Իսպանիա-Ֆրանսիա խաղին:

Լամին Յամալը հավասարեցրեց հաշիվը Եվրո-2024-ի կիսաեզրափակչում՝ տուգանային հրապարակից դուրս կատարած սուպերհարվածով: Այդ գոլով մեկնարկեց Իսպանիայի հաղթանակը Ֆրանսիայի նկատմամբ: Այսպիսով, Յամալը դարձավ պատմության ամենաերիտասարդ գոլահարը խոշոր մրցաշարերում՝ շրջանցելով փառահեղ բրազիլացուն՝ Պելեին, որն իր առաջին մեծ մրցաշարում գոլ խփելիս 17 տարեկան էր:

Յամալի այս ռեկորդը միակը չէ. պատանի ֆուտբոլիստն ամբողջ կարիերայի ընթացքում եղել է ամենակրտսերը: 5 տարեկանում նա կատալոնացիների ամենաերիտասարդ խաղացողն էր պատանեկան Չեմպիոնների լիգայում, 15 տարեկանում՝ «Բարսելոնա»-ի ամենաերիտասարդ դեբյուտանտը Լա Լիգայում և Լա Լիգայի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը: 16 տարեկանում նա դարձել է Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտն ու գոլահարը: Եվ այս շարքը կարելի է երկար շարունակել:

Այսպիսով, Եվրո 2024-ի Իսպանիա-Ֆրանսիա կիսաեզրափակչում Լամին Յամալը դարձավ մրցաշարի գլխավոր հայտնագործությունը՝ վերաշարադրելով եվրոպական մի քանի ռեկորդներ՝ որպես մրցաշարի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Յամալը հոկտեմբերի դրությամբ կատալոնական ակումբում աշխատում էր 300 հազար եվրո, CIES-ի տվյալներով՝ ապրիլի դրությամբ իսպանացի ֆուտբոլիստի արժեքը հասել է 145 միլիոն եվրոյի: Այս շրջանում օրեցօր բարձրանում է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Մասնագետների կանխատեսմամբ՝ Եվրո 2024-ից հետո պատանի վինգերի արժեքը կարող է գրեթե կրկնապատկվել:

Ուշագրավ է, որ Եվրո 2024-ի ընթացքում Յամալը ոչ խաղային օրերին մարզվում է, իսկ մարզումների արանքում ժամանակ հատկացնում դասերին, քանի որ դեռ դպրոցական է:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59