IATA. 2013Թ.-ԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱՃԵՆ
2013 թվականին առաջատար միջազգային ավիափոխադրողների համախառն շահույթը կկազմի շուրջ 8,7 մլրդ ԱՄՆ դոլար: Նման կանխատեսում է ներկայացրել Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիան (IATA):
Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով IATA-ի անդամ ավիափոխադրող ընկերությունները, որոնք տնօրինում են համաշխարհային օդային թրաֆիկի ավելի քան 84%-ը, ապահովել էին 6,7 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ:
Հատկանշական է, որ համաշխարհային շուկայում նավթի գների աճով և ավիաընկերությունների կողմից բյուջետային տնտեսումների խորացմամբ պամանավորված՝ IATA-ն ընթացիկ տարվա համար կանխատեսում է ոլորտի կոնսոլիդացիա: