Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ինչպե՞ս կարող եք ձեռք բերել տրանսպորտի QR ուղետոմս հիմա
22/07/2024 20:52
Կիսվել

Ինչպե՞ս կարող եք ձեռք բերել տրանսպորտի QR ուղետոմս հիմա

Կարճ ուղեցույց Telcell-ի կողմից (տեսանյութ) Միասնական տոմսային համակարգի մասին

Թվայնացման մեր դարում կանխիկ վճարումներից անկանխիկի անցումն ընդգրկում է նորանոր բնագավառներ։ Անմասն չմնաց նաև տրանսպորտը։ Դեռևս 2023թ-ի վերջում Telcell ընկերությունն ու Երևանի քաղաքապետարանը համատեղ ջանքերով մայրաքաղաքում ներդրեցին հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը՝ այդպիսով սկսելով անցումը անկանխիկ վճարումների։ Այսօր համակարգը գործում է Երևանի ավտոբուսներում, օդանավակայան տանող ավտոբուսներում, մետրոյում և տրոլեյբուսներում։

Նոր համակարգի առավելությունները

Անկանխիկ տարբերակով տրանսպորտի ուղետոմսերի գնումն ավելի արագ է, հարմար, չի պահանջում մանրադրամի առկայություն ուղևորի կամ վարորդի մոտ և չի գոյացնում հերթեր տրանսպորտային միջոցում։ Առավելությունները շոշափելի են, բայց դրանցից օգտվելու համար հանրությանը պետք է լավագույնս ծանոթացնել նոր համակարգին։ Այս նպատակով կիսվում ենք Telcell ընկերության տարածած ուսուցողական հոլովակով, որում մանրամասն ներկայացված են QR ուղետոմսերի ձեռքբերման եղանակներն ու քայլերը։

QR ուղետոմսի ձեռքբերման եղանակները

Դրանք երկուսն են՝ Telcell Wallet հավելվածով և Telcell Terminal-ով։ Telcell Wallet-ով տրանսպորտի QR ուղետոմս գնելու համար պահանջվում է հաստատել անձը՝ հավելվածում անցնելով նույնականացում, և կցել բանկային քարտ: Եթե բանկային քարտ առկա չէ, հավելվածում հնարավոր է բացել բանկային հաշիվ կամ Visa թվային քարտ:

Տերմինալով QR ուղետոմս գնելու համար նույնականացում անցնել պետք չէ․ կարող եք մոտենալ Երևանում ցանկացած Telcell Terminal-ի ու գնել ուղետոմս: Այս ուղետոմսը փաստացի կտրոն է, որի վրա առկա է QR կոդ: Այնինչ Telcell Wallet հավելվածով կարելի է QR ուղետոմս ձեռք բերել ցանկացած վայրից՝ սմարթֆոնով, և այն կպահպանվի հավելվածում։

Մոտ ապագայում Telcell ընկերությունը կներդնի տրանսպորտի QR ուղետոմս գնելու նոր եղանակներ, իսկ մինչ այդ դիտեք հոլովակը և ծանոթացեք Telcell
Wallet-ով ու Telcell Terminal-ով ուղետոմսերի ձեռքբերման մանրամասն քայլերին։

Գտեք Telcell Terminal-ները քաղաքում ամենուր, իսկ հավելվածը ներբեռնեք App Store-ում և Google Play-ում։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93