
Իլոն Մասկը հերքում է Թրամփին ամսական 45 միլիոն դոլար հատկացնելու մտադրության մասին լուրերը
Իլոն Մասկը հերքել է The Wall Street Journal-ի լուրերն: Ըստ տարածված խոսակցությունների՝ Մասկը մտադիր է ամսական մոտ 45 միլիոն դոլար տրամադրել նոր քաղաքական հանձնաժողովին, որն աջակցում է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին նախագահական քարոզարշավի շրջանակներում:
«Ես երբևէ չեմ ասել, որ Թրամփին ամսական 45 միլիոն դոլար կտամ: Դա պարզապես ճիշտ չէ», – ասել է գործարարը:
Մասկի խոսքերով, նա ստեղծել է միայն հանձնաժողով, որի նպատակն է «աջակցել այն թեկնածուներին, որոնք պաշտպանում են ժողովրդավարությունը և անձնական ազատությունը»:
WSJ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսին ստեղծված America PAC հանձնաժողովը նպատակ ունի գրանցել ընտրողներին, համոզել նրանց վաղաժամ քվեարկել: Նշվում է, որ աշխատանքներն իրականացնելու համար կոմիտեն վարձել է հարյուրավոր մարդկանց: