Տնտեսական

USD BUY - 387.50+0.00 USD SELL - 390.50-1.00
EUR BUY - 439.00+1.00 EUR SELL - 443.00-1.00
OIL:  BRENT - 67.03+0.24 WTI - 63.19+0.03
COMEX:  GOLD - 3298.80-0.94 SILVER - 32.75-0.82
COMEX:  PLATINUM - 975.90-0.04
LME:  ALUMINIUM - 2428.00-0.86 COPPER - 9374.00-0.20
LME:  NICKEL - 15545.00-1.74 TIN - 31980.00+0.68
LME:  LEAD - 1944.50-0.77 ZINC - 2646.50-1.53
FOREX:  USD/JPY - 143.76+0.06 EUR/GBP - 1.1343-0.18
FOREX:  EUR/USD - 1.1343-0.18 GBP/USD - 1.3301-0.10
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 40113.50+0.05 NASDAQ - 17382.94+1.26
STOCKS US: S&P 500 - 5525.21+0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 35839.99+0.38 TOPIX - 2650.61+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 21971.96-0.04 SSEC - 3288.41-0.20
STOCKS EUR:  FTSE100 - 8415.25+0.09 CAC40 - 7536.26+0.45
STOCKS EUR:  DAX - 22242.45+0.81
28/04/2025  CBA:  USD - 389.46-0.87 GBP - 519.38-0.19
28/04/2025  CBA:  EURO - 441.92-1.22
28/04/2025  CBA:  GOLD - 41036.00-562.00 SILVER - 417.40-1.69
Հայաստանի խոշոր հարկատուներ. 2024թ. հունվար-հունիսին մուծված հարկերի ծավալն աճել է 2.96%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է
26/07/2024 18:24
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2024թ. հունվար-հունիսին մուծված հարկերի ծավալն աճել է 2.96%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2024թ. հունվար-հունիս ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 64.05 մլրդ դրամ՝ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 84.07%-ով կամ 29.25 մլրդ դրամով։ 2023թ. հունվար-հունիսին ընկերությունը նույնպես առաջինն էր։

Երկրորդ տեղում է Մոբայլ Սենթր Արթը՝ 32.33 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +16.5 մլրդ կամ +104.21%։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը վեցերորդն էր։

Երրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 27.59 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -3.04 մլրդ կամ -9.94%։ 2023թ. հունվար-հունիսին ընկերությունը երկրորդն էր։

Գրանդ Տոբակոն չորրորդ տեղում է՝ 23.58 մլրդ դրամ՝ +3.37 մլրդ դրամ կամ +16.70%։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը ցուցակի 3-րդ հորիզոնականում էր։

Հինգերորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը (Վեստա), որը պետբյուջե է վճարել 17.68 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.95 մլրդ դրամով կամ 12.41%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 7-րդն էր։

Վեցերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետբյուջե է վճարել 17.52 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 2.35 մլրդ դրամով կամ 11.81%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 4-րդն էր։

Յոթերորդ տեղում է Վիվա Արմենիան, որը պետբյուջե է վճարել 10.7 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.55 մլրդ դրամով կամ 31.28%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 13-րդն էր։

Ութերորդ տեղում է Սի Փի Էս Էներջի Գրուպը, որը պետբյուջե է վճարել 9.76 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1.55 մլրդ դրամով կամ 13.69%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 8-րդն էր։

Սոֆթ Կոնստրակտն 9-րդն է՝ 9.33 մլրդ դրամ՝ +3.66 մլրդ դրամ կամ +64.48%։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը ցուցակի 21-րդ հորիզոնականում էր։

Սիթին եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 9.23 մլրդ դրամ հարկ, 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.84 մլրդ դրամով կամ 24.87%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 15-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն հանքարդյունաբերության, առևտրի, ծխախորտագործության, բանկային, տեխնոլոգիական և հեռահաղորդակցության ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են էլեկտրոնիկայի վաճառքի և էներգակիրների ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 221.78 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 33.95 մլրդ դրամով կամ 18.07%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը  532.28  մլրդ դրամ է, ինչը 38.74 մլրդ դրամով կամ 7.85%-ով ավել է 2023թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 900.4 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 25.88 մլրդ դրամով կամ 2.96%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 24.63%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 59.12%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 26/07/24 դրությամբ՝ 388.40 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 571.0 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1.37 մլրդ դոլար և 1,000-ի կողմից՝ 2.32 մլրդ դոլար։

ՀՀ Խոշոր հարկատուներ. 2024թ. հունվար-հունիս

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2024թ. հունվար-հունիսին մուծված հարկերի ծավալն աճել է 2.96%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է

28/04/2025
դրամ
Դոլար (USD)
389.46
-0.87
Եվրո (EUR)
441.92
-1.22
Ռուբլի (RUR)
4.73
+0.00
Լարի (GEL)
141.70
-0.32
41036.00
-562.00
Արծաթ
417.40
-1.69