Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
2024թ. հունվար-հունիսին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալը նվազել է 11.42%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է
29/07/2024 11:17
Կիսվել

2024թ. հունվար-հունիսին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալը նվազել է 11.42%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2024թ. հունվար-հունիս ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 11.81%-ով կամ 2.35 մլրդ դրամով՝ կազմելով 17.52 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 6-րդ հորիզոնականում է։

Ակբա բանկը երկրորդն է՝ 8.66 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.75%-ով կամ 244.62 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականում է։

Ինեկոբանկը երրորդն է՝ 8.15 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10.9%-ով կամ 801.67 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 15-րդն է։

Չորրորդը Արդշինբանկն է՝ 5.93 մլրդ դրամ վճարված հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 68.65%-ով կամ 12.99 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 21-րդն է։

Յունիբանկը հինգրորդն է՝ 5.5 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 146.52%-ով կամ 3.27 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 24-րդն է։

Վեցերորդ տեղում Կոնվերս Բանկն է՝ վճարած 5.25 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 3.05%-ով կամ 164.94 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 27-րդ հորիզոնականում է:

ԱյԴի բանկը յոթերորդն է՝ 4.33 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 5.25%-ով կամ 239.89 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 31-րդ հորիզոնականում է։

Ութերորդ տեղում է Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը (ձեռք է բերվել Արդշինբանկի կողմից)՝ 3.9 մլրդ դրամ վճարված հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.31%-ով կամ 12.06 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 35-րդ հորիզոնականում է։

Արարատբանկն Իններորդն է՝ վճարված 3.7 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 6.05%-ով կամ 238.47 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 40-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը տասերորդն է՝ 3.63 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 44.05%-ով կամ 2.86 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 42-րդ հորիզոնականում է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 11-րդն է՝ վճարած 3.43 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 60.32%-ով կամ 1.29 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 46-րդ է։

12-րդ հորիզոնականում Հայէկոնոմբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 3.21 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 24.68%-ով կամ 635.55 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 47-րդ հորիզոնականում է։

Ֆասթ բանկը 13-րդն է՝ վճարած 2.76 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 20.0%-ով կամ 460.25 մլն դրամով։  Բանկն ընդհանուր ցուցակի 56-րդ հորիզոնականում է։

ԱՄԻՕ բանկը (նախկինում՝ Հայբիզնեսբանկ) 14-րդն է՝ վճարած 2.25 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 66.30%-ով կամ 897.5 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 73-րդն է։

Արմսվիսբանկը 15-րդն է՝ 1.55 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 17.56%-ով կամ 329.99 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 103-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ վճարած 1.24 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 54.42%-ով կամ 436.77 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 126-րդն է։

Արցախ բանկը 16-րդն է՝ վճարած 923.12 մլն դրամ հարկով։ Բանկն ընդհանուր ցուցակում 166-րդն է։

Բիբլոս Բանկ Արմենիան 17-րդն է՝ 574.8 մլն դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15.1%-ով կամ 75.41 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 271-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2024թ. հունվար-հունիսին բանկի կողմից վճարվել է 1.04 մլրդ դրամ հարկ, 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 33.6 մլն դրամով կամ 3.33%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2024թ․ հունվար-հունիսին ընդհանուր առմամբ մուծվել է 82.51 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից պակաս է 11.42%-ով կամ 10.63 մլրդ դրամով (համեմատության մեջ հաշվի չի առնված Արցախ բանկի 2023թ. հունվարի-հունիսին մուծած հարկերի ծավալը)։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 9.16%-ը։ 2023թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 10.65% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 25/06/24 դրությամբ՝ 388.60 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 212.32 մլն դոլար։

2024թ. հունվար-հունիսին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Յունիբանկը՝ 3.27 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով նույնպես առաջատար է Յունիբանկը՝ +146.52%։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91