Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Mitsubishi Motors-ը կմիանա Honda-Nissan դաշինքին
29/07/2024 15:22
Կիսվել

Mitsubishi Motors-ը կմիանա Honda-Nissan դաշինքին

Ճապոնական Mitsubishi Motors ավտոմոբիլային ընկերությունը կմիանա երկու այլ խոշոր ավտոարտադրողների՝ Honda-ի և Nissan-ի դաշինքին: Այս մասին հայտնում է Nikkei թերթը:

Երեք ընկերությունների համատեղ արտադրության ծավալը կազմում է տարեկան մոտ 8 միլիոն ավտոմեքենա, ինչը դաշինքը կդարձնի ճապոնական շուկայում երկրորդ խոշոր խաղացողը Toyota Motor-ից հետո, որը նաև դաշինք է կազմում Daihatsu, Suzuki, Subaru, Mazda և Hino Motors-ի հետ, իսկ այս դաշինքի վաճառքի ընդհանուր տարեկան ծավալը հասնում է 16 միլիոն միավորի:

Համաձայնագրի մանրամասները, որը Mitsubishi-ին, Honda-ին և Nissan-ին թույլ կտա «գոյատևել բարձր մրցակցային շուկայում», ինչպես գրում է թերթը, դեռ մշակվում են: Սպասվում է, որ ընկերությունների ներկայացուցիչները կքննարկեն մեքենաների համար ծրագրային ապահովման ստանդարտացման հարցը: Քննարկման առանձին թեմա է նաև միմյանց արտադրական գծերը լրացնելու հարցը: Օրինակ, Honda-ն Ճապոնիայում չի արտադրում plug-in հիբրիդներ (PHV) կամ պիկապ բեռնատարներ, մինչդեռ Mitsubishi-ն այս հարցում ամուր դիրքեր ունի:

Երեք ավտոկորպորացիաների միջև համագործակցությունն ակտիվանում է, քանի որ համաշխարհային ավտոարդյունաբերությունը շարժվում է դեպի էլեկտրական մեքենաներ, որտեղ ճապոնական ընկերությունները հետ են մնում այլ երկրների մրցակիցներից: Այսպես, 2023 թվականին Nissan-ը և Honda-ն վաճառել են համապատասխանաբար ընդամենը 140 հազար և 19 հազար էլեկտրական մեքենա, մինչդեռ Tesla-ն և չինական BYD-ն վաճառել են 1.8 միլիոն և 1.57 միլիոն միավոր էլեկտրոմոբիլ:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43