
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԸՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Ծաղկաձորում բացվել է «Գոլդեն Փելըս» հյուրանոցային համալիր: Բացման արարողությանը ներկա է գտնվել Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հյուրանոցային համալիրում շրջայցի ժամանակ Նախագահը ծանոթացել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան կառուցված հինգ աստղանի «Գոլդեն Փելըս»-ի պայմաններին, առաջարկվող ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին:
Հայաստանի լավագույն հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում, հերթական բարձրակարգ հյուրանոցային համալիրի կառուցումը կարևորվել է ինչպես Հայաստանում զբոսաշրջության խթանման, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծման և տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից: