Իլոն Մասկը պատերազմ է հայտարարել X-ը բոյկոտող ընկերություններին
Իլոն Մասկը հայտարարել է, որ պատերազմ է հայտարարում իրեն պատկանող X-ը բոյկոտող ընկերություններին:
«Երկու տարի մենք փորձեցինք խաղաղություն հաստատել, հիմա պատերազմ ենք սկսում», – գրել է նա X-ում:
X ընկերությունը դատի է տվել պատասխանատու լրատվամիջոցների համաշխարհային դաշինքին, գովազդատուների համաշխարհային ֆեդերացիային և առանձին ընկերություններին:
Պատճառը սոցցանցի նկատմամբ «համակարգված անօրինական բոյկոտն» է ընկերությունների կողմից, որոնք գովազդ չեն անում դրա էջերում: