ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ԹԱԻԼԱՆԴ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եվրամիությունը ազատ առևտրի պայմաններ ստեղծելու շուրջ բանակցություններ է սկսել Թաիլանդի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սպասվում է, որ բանակցությունների առաջին փուլը կավարտվի ընթացիկ տարվա օգոստոսին:
Նշենք, որ Եվրամիությունը Թաիլանդի երրորդ խոշոր առևտրային գործընկերն է՝ Չինաստանից և Ճապոնիայից հետո:
2011 թվականին Թաիլանդի տնտեսությունում ԵՄ-ի ներդրումները հասել են 14,07 մլրդ եվրոյի: