Telegraph. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ակնկալում է բյուջեի լուրջ կրճատումներ՝ հօգուտ բանակի
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ակնկալում է բյուջեի լուրջ կրճատումներ զինված ուժերի արդիականացման համար։ Այս մասին հայտնել է The Daily Telegraph-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության ռազմական գերատեսչության աղբյուրներին:
Հոդվածի համաձայն՝ քաղաքացիական ծառայողներին ասվել է, որ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման բյուջեներն ընթացիկ ֆինանսական տարում կարող են կրճատվել մոտ 20%-ով: The Daily Telegraph-ը նշում է, որ դրա արդյունքում Թագավորությունը կարող է կորցնել հարյուրավոր աշխատատեղեր:
«Առանց առաջադեմ տեխնոլոգիաների մեջ այս ներդրումների, զինուժը ռիսկի է դիմում հետ մնալ ոչ միայն մեր հակառակորդներից, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, այլ նաև մեր գործընկերներից, ինչպիսին ԱՄՆ-ն է», – մեջբերում է հրատարակությունը Թագավորության պաշտպանության նախարարության աղբյուրի խոսքերը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին հայտարարել էր, որ աջակցում է ռազմական ծախսերի ավելացմանը մինչև ՀՆԱ-ի 2.5%-ը (ներկայումս ՀՆԱ-ի մոտավորապես 2.3%-ն է): Միաժամանակ նա չի հստակեցրել, թե Լոնդոնը մինչև երբ է նախատեսում հասնել այդ նպատակին: