Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Գերմանիայի փոխկանցլերը խոսել է տնտեսական իրավիճակի վատթարացման մասին
14/08/2024 15:56
Կիսվել

Գերմանիայի փոխկանցլերը խոսել է տնտեսական իրավիճակի վատթարացման մասին

Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը ընդունել է Գերմանիայի տնտեսական իրավիճակի վատթարացումը և նշել, որ կառավարության ձեռնարկած միջոցները դեռ չեն կարող փոխել միտումը։

«Միջոցառումները, որոնք մինչ այժմ ձեռնարկվել են, բավարար չեն բարձր տոկոսադրույքները, պահանջարկի պակասը, ինչպես նաև այն կառուցվածքային խնդիրները, որոնք մենք ունենք Գերմանիայում հաղթահարելու համար»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ Մանհեյմի Եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնը հրապարակել էր ֆինանսական փորձագետների տնտեսական ակնկալիքների ինդեքսը։ Օգոստոսին այն իջել է սպասվածից ավելի շատ՝ 22.6 կետով՝ հասնելով 19.2-ի։ Սա վերջին երկու տարվա վատագույն ցուցանիշն է։

Հիշեցնենք՝ հուլիսի վերջին Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայությունը հայտնել էր, որ Գերմանիայի ՀՆԱ-ն 2024 թվականի երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ նվազել է 0.1%-ով։ Գերմանական դաշնային բանկի փորձագետներն ավելի վաղ հայտարարել էին, որ գարնանը տնտեսական աճը սպասվածից շատ ավելի թույլ է եղել։ Մինչ այս Արժույթի միջազգային հիմնադրամը 0.3 տոկոսային կետով իջեցրել էր ընթացիկ տարում Գերմանիայի տնտեսական աճի կանխատեսումը` մինչև 0.2%-ի։ Գերմանիայի ՀՆԱ-ն 2023 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է 0.3%-ով։ 2023 թվականի վերջին Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայության մասնագետները նշել են բնակչության գնողունակության նվազում՝ կապված սպառողական գների աճի հետ։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75