ՓԵՏՐՎԱՐԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄԵԼ Է 7.7%
Փետրվար ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կրճատվել է և հասել 7,7%-ի, ինչն առավելապես պայմանավորվել է հաշվետու ամսվա ընթացքում երկրում շուրջ 236 հազար նոր աշխատատեղի ստեղծմամբ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ փետրվարին ԱՄՆ-ում գրանցված գործազրկության մակարդակի ցուցանիշը նվազագույնն է՝ 2008 թվականի դեկտեմբեր ամսից ի վեր:
Նշենք, որ վերջին 3 ամիսներին ԱՄՆ-ում ստեղծվել է ամսական միջինը 200 հազար նոր աշխատատեղ:
Հատկանշական է, որ փետրվար ամսվա համար վերլուծաբանները կանխատեսել էին գործազրկության մակարդակի համեմատաբար բարձր ցուցանիշ: