ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԱԶԵԼՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 11-ին և 12-ին Բազելում կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային վերահսկողների խմբի կողմից կազմակերպված՝ «Ֆինանսական հատվածի վերահսկողության և ժամանակակից կարգավորման առաջնայնությունների ամրապնդումը» խորագրով համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվելու են «Բազել III»-ի ներդրման և կիրառման հետ կապված հարցերը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև բանկային վերահսկողության ոլորտում շվեյցարական փորձին, Արևելյան Եվրոպայի բանկային համակարգի և մասնավոր հատվածի գործակցությանը, տարածաշրջանի երկրների ֆինանսական համակարգի սահմանային խնդիրներին:
Նախատեսված է հատուկ քննարկում «Ի՞նչ ռիսկեր են փոխանցվել 2012թ.-ից և ի՞նչն ռիսկեր են ավելանալու 2013թ.-ին» թեմայով:
Այցի ընթացքում ԿԲ նախագահը հանդիպումներ կունենա եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: