ԿԱՄՓՈՓՎԵՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Շուրջ 2 տարի է, ինչ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Եվրամիության Թվինինգ ծրագրի հետ համագործակցության շրջանակում իրականացնում է տարբեր ծրագրեր՝ Հայաստանում մրցակցային դաշտի բարելավման ուղղությամբ: ԵՄ Թվինինգ ծրագիրը մոտենում է ավարտին, ինչի հետ կապված տեղի կունենա ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից՝ համաժողովին ելույթով հանդես կգան ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, Գերմանիայից ծրագրի ղեկավար Վոլֆ-Դիտեր Պլեսինգը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն 2 տարիների ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, ինչպես նաև պաշտոնյաները կպատասխանեն մրցակցային խնդիրներին վերաբերող հարցերին:
Համաժողովը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 10:30-ին՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում: