ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԹԵԹԵՎԱՑՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԲԵՌԸ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին, որոնցից մեկի նպատակն է թեթևացնել ՀՀ պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բուհերում վճարովի կարգով ուսումնառող ուսանողների ուսման վարձի բեռը։
Ենթադրվում է, որ կառավարությունը, բացի «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության միջոցով տրամադրված վարկերի գումարը վերաֆինանսավորելուց, պետք է հատկացնի նաև վարկի տոկոսագումարի սուբսիդավորման միջոցները (բոլոր շահառուների համար` 2 տոկոս, նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար` 3 տոկոս)։
Հաշվարկների համաձայն, 2013թ. ընթացքում 10 տարի մարման ժամկետով առաջին 4 տարվա համար կտրամադրվի մոտավորապես 4 մլրդ դրամի վարկ, սուբսիդիայի տրամադրման համար միայն այս տարի անհրաժեշտ կլինի 21 մլն 500 հազար դրամ, որը և հատկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը։