ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կազմակերպում է հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 11-ին Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակում:
ՏՄՊՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվող հիմնական թեմաները վերաբերելու են գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին, (գովազդում գերադրական աստիճանի կիրառում,անչափահասների կերպարների օգտագործում և այլն): Գործարարներից ստացված դժգոհությունների հիման վրա կքննարկվեն նաև կեղծ և չլիցենզավորված ապրանքների շրջանառության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ հարցեր:
Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ:
Հանդիպմանը ներկա կլինեն մեր երկրում գործող մոտ 30 ընկերության ղեկավարներ: