
SONY-Ն ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ SP-XPERIA ԵՎ XPERIA-L ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
SONY ընկերությունը սկսել է նոր SP-Xperia և Xperia-L սմարթֆոնների արտադրությունը:
Սպասվում է, որ SP Xperia-ն կունենա 4,6 դույմանոց HD սենսորային էկրան, 8MPx հզորությամբ տեսախցիկ, ինչպես նաև Dual Core 1,7 GHZ հզորությամբ պրոցեսոր:
Xperia L-ն օժտված կլինի 4,3 դույմանոց սենսորային էկրանով: Մնացած տվյալները կհամապատասխանեն SP-Xperia-ին:
Այս երկու սմարթֆոնի էկրաններն էլ կլինեն «SONY RS EXMOR», ինչը ապահովում է գույների մաքրություն և բարձր գունային գամմա: Սմարթֆոնները սպառողներին հասանելի կլինեն երեք գույնով՝ սպիտակ, կարմիր և սև:
Սմարթֆոնները վաճառքի դուրս կգան 2013 թվականի գարնան վերջին կամ ամռան սկզբին: