Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է 28.4 միլիարդ դոլարով
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունն ընթացիկ տարվա սկզբից աճել է 28,431 միլիարդ դոլարով: Այս է վկայում Bloomberg-ի հրապարակած միլիարդատերերի ինդեքսը:
Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Ալեքսեյ Մորդաշովը վաստակել է 5.73 միլիարդ դոլար: Այսպիսով, նրա կարողությունը հասել է 26.6 միլիարդ դոլարի:
Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունն ավելացել է 5.26 միլիարդ դոլարով՝ հասնելով 24.1 միլիարդ դոլարի:
Վագիթ Ալեքպերովի ունեցվածքն ավելացել է 3.59 միլիարդ դոլարով: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 28.2 միլիարդ դոլար:
Ամենամեծ վնասները կրել է Ալիշեր Ուսմանովը, որի կարողությունը նվազել է 5.51 միլիարդ դոլարով՝ հասնելով 15.6 միլիարդ դոլարի: