ՆՈՐ RANGE ROVER-Ը ԿԱՐԺԵՆԱ 200 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ
Նոր Range Rover-ը կլինի ավելի շքեղ՝ բոլոր առումներով: Ընկերության բրենդ-մենեջեր Ջոն Էդվարդսի խոսքերով՝ ընկերության նոր մոդելը, որը դուրս կգա 2015 կամ 2016 թվականին, կանցնի ավելի բարձր գնային սեգմենտի. ավտոմեքենայի միջին արժեքը կկազմի 200.000 եվրո: Մինչ այս ավտոմեքենան արժեր 145.000 եվրո:
Նոր մեքենան ընդունակ կլինի մրցակցել Audi Q7-ի, Porsche Cayenne-ի և Bentley ընկերության նոր EXP 9 F-ի հետ: Նոր Range Rover-ը կստանա բոլորովին նոր դիզայն, ինչը, Էդվարդսի խոսքերով, կլինի անկրկնելի: Նոր Range-ի տվյալներից հայտնի է միայն այն, որ մեքենան օժտված կլինի V8 տուրբոշարժիչով, որի հզորությունը կկազմի 600 ձիաուժ: