Բիզնես

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
PC mag-ը հայկական Ucraft-ը համարում է վեբկայք ստեղծող լավագույն ընկերություններից մեկը
11/09/2024 12:45
Կիսվել

PC mag-ը հայկական Ucraft-ը համարում է վեբկայք ստեղծող լավագույն ընկերություններից մեկը

Ucraft-ը պատրաստ է օգնել ձեզ ստեղծել ձեր կայքն՝ առանց կոդավորման: Ucraft-ը թույլ է տալիս ստեղծել գեղեցիկ, ժամանակակից, շարժական սարքերի համար հարմար կայք, և Ucraft Next-ի վերջին գործիքներն այն ավելի արդյունավետ ու մրցակցային է դարձնում: Ucraft-ի օգտակարությունը, հարմարավետությունն ու արդյունավետությունը ստուգել են PC mag-ի վերլուծաբանները:

Ucraft-ի բովանդակության արժեքը

Նախ, անհրաժեշտ է գրանցվել Ucraft-ում՝ բացելով օգտահաշիվ, որը պահանջում է միայն անուն, էլեկտրոնային փոստի հասցե: Անվճար բովանդակությունը ներառում է Ucraft բրենդինգ, SSL վկայագիր, 24/7 աջակցություն վեբ-զրույցի միջոցով և սահմանափակ անհատականացում: Բոլոր Ucraft կայքերն օգտագործում են անվճար Google Cloud հոսթինգ:

Վճարովի հաշիվները սկսվում են ամսական 14 դոլար բաժանորդագրավճարից: Վճարովի բովանդակությունը թույլ է տալիս առցանց վաճառել մինչև 5 ապրանք և առաջարկում է ծառայության կայքի հարմարեցման բոլոր տարբերակները: Էլեկտրոնային առևտրի մեկնարկային մակարդակը (ամսական 21 դոլար) թույլատրում է վաճառել մինչև 20 ապրանք/ծառայութուն և առաջարկում ավելի շատ հնարավորություններ: Անսահմանափակ ապրանք/ծառայություն վաճառելու բովանդակության ամսական բաժանորդագրությունը 125 դոլար է:

Վեբ Դիզայն Ucraft-ով

Ինչպես ցանկացած այլ DIY առցանց կայքի ստեղծողի դեպքում, այստեղ ևս սկսում եք ձևանմուշի (template) ընտրությունից: Ucraft-ի կողմից առաջարկվող դիզայնները նորաձև են: Հետո պետք է որոշեք ձեր կայքի հասցեի տիրույթը: Անվճար կայքերը ստանում են տիրույթներ yoursitename.ucraft.ai տեսքով: Ucraft-ը խոստանում է օգտատերերին արհեստական բանականությամբ մեկ օրում ամբողջական կայք ստեղծել:

Վճարովի կայքերի համար առաջարկված են բոլոր անհրաժեշտ գործիքները՝ պատկերներ, պատկերասրահներ, վերնագրեր, պարբերություններ, տեսանյութեր, լոգոներ, կոճակներ և սոցէջերի հղման կոճակներ:  Ucraft-ի առավելություններից է որոնման հնարավորությունը վիդջեթների, բլոկների և ծածկույթների վահանակում: Օգտակար տարբերակիչներից մեկն էլ լոգոների ստեղծումն է: Բիզնեսները, որոնք չունեն պրոֆեսիոնալ դիզայներների ծառայությունների ռեսուրսներ, հաստատ կգնահատեն այս գործիքը:

Ինտերֆեյսն «‎ընտելացող» է: Ինքներդ կարող եք որոշել որ բլոկը որ հատվածում լինի: Layout-ի ընտրանքները թույլ են տալիս հարմարեցնել տարածությունը բլոկների միջև: Տեքստի վրա կրկնակի սեղմելը թույլ է տալիս փոխել տեքստի և ֆոնի տառատեսակը, չափը, տարածությունը և գույնը:

Կարող եք վերբեռնել բազմաթիվ JPG ֆայլեր ձեր համակարգչից կամ ընտրել անվճար տարբերակներ Ucraft-ի ընտրանուց: Ucraft-ն օգնում է պահպանել ձեր բոլոր վերբեռնված լուսանկարները, որպեսզի կարողանաք դրանք նորից օգտագործել: Տեսանյութերի ներդրման տարբերակներն են Vimeo-ն և YouTube-ը կամ վերբեռնեք MP4 ֆայլ:

Այժմ կան հիմնական ներկառուցված լուսանկարների խմբագրման գործիքներ, որոնք կօգնեն ձեզ շտկել պատկերների պայծառությունը, գունային հագեցվածությունը և այլն:

Ucraft-ը լավ տարբերակներ է առաջարկում՝ ձեր կայքում էջեր ավելացնելու: Ձեր ընտրած ընդհանուր ձևանմուշը որոշում է, թե ի սկզբանե ինչ էջեր են ներառված ձեր կայքում: Իհարկե, դուք կարող եք ավելացնել և ջնջել դրանք կամ պարզապես ստեղծել և հարմարեցրել ամբողջովին դատարկ էջ: Կարող եք նաև գաղտնաբառով պաշտպանել ցանկացած էջ առանձին-առանձին:

Ucraft-ն առաջարկում է նաև բլոգային լուծումներ: Այն թույլ է տալիս պահպանել գրառումը որպես սևագիր, ժամանակացույց սահմանել, կիրառել թեգեր, ավելացնել կատեգորիաներ և նշել բազմաթիվ հեղինակների: Կարող եք նաև ակտիվացնել մեկնաբանությունները, բայց դրա համար անհրաժեշտ է Disqus հաշիվ: Գրառումը ստեղծելուց հետո այն կհայտնվի ձեր հոդվածների վահանակում:

Գումար վաստակել ձեր Ucraft-ով

Նույնիսկ անվճար հաշիվները կարող են վաճառել հինգ ապրանք/ծառայություն, բայց երբ դուք ունեք վճարովի Ucraft հաշիվ, դուք ստանում եք էլեկտրոնային առևտրի լիարժեք, ամուր տարբերակներ: Կարող եք հարմարեցնել բլոկների դասավորությունը, փոխելու առևտրի դետալները: Դրա համար պետք է գնաք Dashboard-ի էլեկտրոնային առևտրի էջը: Այստեղ դուք ավելացնում եք ապրանքներ, կարգավորում վճարման գործիքները և նույնիսկ մուտքագրում առաքման և հարկային ընտրանքներ: Վճարային ծառայությունները ներառում են Square և PayPal, որոնք այն ամենն են, ինչ ձեզ իսկապես անհրաժեշտ է: Շատ կայքեր օգտագործում են նաև Stripe-ը, որն ապահովում է Ucraft-ի սեփական Ucraft Pay ծառայությունը:

Դուք կարող եք զանգվածաբար թարմացնել ընտրված ապրանքների խումբը և ներմուծել դրանք CSV, XCart կամ LiteCommerce ձևաչափերի միջոցով: Ձեր խանութը eBay-ում, Facebook-ում և շատ այլ առցանց շուկաներում կիսելը հեշտ է՝ ներկառուցված տարբերակներով:

Եթե ​​դուք փորձում եք մեծացնել ձեր լսարանը՝ հետևորդներից մինչև հաճախորդներ, Ucraft-ն այժմ առաջարկում է ներկառուցված վերլուծական գործիք: Այստեղ դուք կարող եք հետևել ձեր կայքի այցելուների թվին և այլ մանրամասների, ինչպիսիք են գտնվելու վայրը, օգտագործված սարքը և այլն: Վերլուծական էջը ցույց է տալիս նաև ֆինանսական տվյալներ, օրինակ, թե որքան շահույթ է ստանում ձեր խանութը, իսկ SEO գործիքները կհուշեն՝ արդյոք ձեր էջերը օպտիմիզացված են:

Շարժական կայք

Մեկ հիանալի տարբերակ, որը չունեն այլ կայքեր ստեղծողների մեջ, տեսանելիության տարբերակն է, որը հայտնվում է տարրերի համատեքստում: Դրանով դուք կարող եք ընտրել, թե որ սարքի ցուցադրման տեսակների վրա կհայտնվի տարրը, այնպես որ կարող եք ունենալ տարր, որը կցուցադրվի պլանշետներում և սմարթֆոններում, բայց ոչ  համակարգչային բրաուզերներում:

Ucraft-ը թույլ է տալիս խմբագրել ձեր կայքը հեռախոսի միջոցով: Կարող եք օգտագործել հավելվածը՝ ձեր խանութը և ապրանքները ճանապարհից կառավարելու համար, քանի դեռ ունեք էլեկտրոնային առևտրի վճարովի օգտահաշիվներ: Դուք նույնիսկ ստանում եք առաջադեմ հնարավորություններ, ինչպիսիք են հնարավոր գնորդների զամբյուղները: Դա շատ ամբողջական և լավ կատարված էլեկտրոնային առևտրի լուծում է:

Օգնություն և կատարողականություն

Մի փոքր հապաղեք Ucraft-ի կայքում, և շինարարի չաթբոտը կսկսի ձեզ ներգրավել՝ հարցնելով՝ ինչով կարող է օգնել: Օգնության զրույցի ետևում ուշադիր, հոգատար ու բանիմաց աշխատակիցներ են: Յուրաքանչյուր էկրանի ներքևի ձախ անկյունում կա օգնության կոճակ: Սա ձեզ տանում է դեպի լավ հագեցած աջակցության էջ՝ հաճախ անհրաժեշտ թեմաների վերաբերյալ ձեռնարկներով:

Եզրակացություն

Ucraft-ը մանրամասն ուսումնասիրելուց հետո pcmag-ի վերլուծաբանները եզրակացրել են, որ սա հզոր վեբ ստեղծող է՝ ժամանակակից դիզայն առաջարկներով, անհրաժեշտ ու նորարարական լուծումներով: Այն թույլ է տալիս գաղտնաբառով պաշտպանել ցանկացած էջ և համագործակցել ուրիշների հետ ձեր կայքի կառուցման ջանքերում: Դրա առցանց խանութ ստեղծող լուծումն առաջարկում է այն գործիքները, որոնք անհրաժեշտ են փոքր առցանց խանութին: Եվ այժմ այն ​​ունի կարևոր ու արդյունավետ բարելավումներ:

Հիշեցնենք՝ Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման և դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ և միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ: Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից: Հայկական ընկերությունն ամենահեղինակավոր գործակալությունների կողմից բազմիցս ներառվել է աշխարհի լավագույնների թոփերում:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98