Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
22/03/2013 14:34
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված «Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության» հարցերով համագործակցության ենթակոմիտեի երրորդ նիստը: Այն նախագահել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը  և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը: Միջոցառմանը մասնակցել են Երևանում ԵՄ ներկայացուցչության,  ՀՀ համապատասխան գերատեսչությունների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի շրջանակներում հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտի վերջին զարգացումները, այդ թվում` Էներգետիկ ռազմավարության և քաղաքականության, գազի, էլեկտրաէներգիայի և նավթի ոլորտների, էներգետիկ անվտանգության և ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ընդհանուր զարգացումները, միջուկային անվտանգությանն առնչվող խնդիրները: Ելույթներ են հնչել նաև ԵՄ, Մերձկասպյան տարածաշրջանի  և դրանց հարևան երկրների միջև տարածաշրջանայիին համագործակցության և INOGATE ծրագրի իրականացման մասին, ՀՀ-ում և ԵՄ-ում տրանսպորտի ոլորտի վերջին զարգացումների, տրանսպորտի ոլորտում տարածաշրջանային համագործակցության, ավիացիային առնչվող հարցեր  և այլն: 

Քննարկվել են նաև շրջակա միջավայրին, կլիմայական փոփոխություններին առնչվող հարցեր, ներկայացվել է Հայաստանում ջրի և օդի որակի, թափոնների կառավարման և բնապահպանության  ոլորտային վերջին զարգացումները: Միջոցառման ավարտին համանախագահները հանդես են եկել ամփոփիչ ելույթներով: 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, ենթակոմիտեի համանախագահ Արեգ Գալստյանը շեշտել է Եվրամիության հետ համագործակցության կարևորությունը և հաստատել, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ դերակատարում ունենալ տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության բնագավառներում համագործակցության հետագա ամրապնդման գործում: Նա նշել է, որ ենթակոմիտեն հիանալի  հնարավորություն է ՀՀ և ԵՄ փորձագետների համար` ուժեղացնելու երկխոսությունը այդ փոխկապակցված ոլորտներում:

ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը  նշել է, որ  միջոցառումը նպաստում է Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցության զարգացմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52